Երևան, 04.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ԿԲ խորհրդի նիստում քննարկվել են հարկաբյուջետային և դրամավարկային հատվածների զարգացումները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԿԲ խորհրդի 2016 թ. սեպտեմբերի 27-ի նիստին մասնակցում էին` ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, ՀՀ ԿԲ նախագահի տեղակալներ Ներսես Երիցյանը, Վախթանգ Աբրահամյանը, խորհրդի անդամներ Աոտ Մկրտչյանը, Արթուր Ստեփանյանը, Արմենակ Դարբինյանը, Օլեգ Աղասյանը, Արկադի Խաչատրյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Խորհրդի նիստը սկսվեց սեպտեմբերի 27-ի դրությամբ Իրավիճակային հաշվետվության ներկայացմամբ: Քննարկվեցին գնաճի, արտաքին միջավայրի, իրական, հարկաբյուջետային և դրամավարկային հատվածների զարգացումները:

2016 թ. օգոստոսին արձանագրվել է 0.5% գնանկում, որին հավասարապես նպաստել է ինչպես պարենային, այնպես էլ ոչ պարենային ապրանքների գների նվազումը (համապատասխանաբար 0.3 և 0.2 տոկոսային կետով): Պարենային ապրանքների կառուցվածքում նվազել են «Բանջարեղեն և կարտոֆիլ», «Միրգ» և «Կաթնամթերք» ապրանքախմբերի ապրանքների գները՝ համապատասխանաբար 8.5%, 5.2% և 1.0%-ով (ընդհանուր նպաստումը գնանկմանը՝ 0.63 տոկոսային կետ): Ոչ պարենային ապրանքների կառուցվածքում հիմնականում նվազել են «Հագուստ և գործվածք», «Դեղամիջոցներ», «Լվացող միջոցներ» և «Կոշկեղեն» ապրանքախմբերի գները՝ համապատասխանաբար 3.8%, 0.5%, 1.4% և 1.5%-ով (ընդհանուր նպաստումը գնանկմանը՝ 0.18 տոկոսային կետ): Ամսվա գնաճային նման զարգացումների արդյունքում 12-ամսյա գնաճը նվազել է և օգոստոսի վերջին կազմել -1.9%:

2016 թ. հունվար-օգոստոս ժամանակահատվածում տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 2.4%, որն ըստ էության զգալի դանդաղում է առաջին կիսամյակի բավականին բարձր ակտիվության համեմատ: Տարվա անցած ութ ամիսների ընթացքում տնտեսական ակտիվության աճը պայմանավորվել է հիմնականում արդյունաբերության ճյուղի 7.0%, ծառայությունների ոլորտի 8.0% և գյուղատնտեսության ճյուղի 4.1% աճերով, ինչը չեզոքացվել է շինարարության ճյուղի 7.5% նվազմամբ: Ներքին մասնավոր պահանջարկը շարունակում է մնալ թույլ, ինչն արտահայտվել է մասնավոր սպառման և մասնավոր ներդրումների աճի դեռևս Ö �ածր տեմպերով, չնայած երրորդ եռամսյակում Կառավարության կողմից իրականացրած հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությունը համախառն պահանջարկի վրա գնահատվում է 1.1 ընդլայնող: Միևնույն ժամանակ, արտաքին առևտրի պակասուրդը շարունակում է կրճատվել՝ ապրանքների արտահանման դոլարային արժեքի տ/տ 18.9% գնահատված աճի և ապրանքների ներմուծման դոլարային արժեքի տ/տ 2.1% գնահատված նվազման պարագայում:

Խորհուրդը քննարկեց նաև ֆինանսական շուկայի զարգացումները. շուկան շարունակել է արձագանքել ԿԲ կողմից դրամավարկային պայմանների շարունակական թուլացմանը: Այսպես, օգոստոսի 17-ից սեպտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում ֆինանսական շուկայում դիտվել է տոկոսադրույքների նվազում. ԿԲ ռեպո միջին տոկոսադրույքը նշված ժամանակահատվածում՝2016թ. հունիսի 29-ից օգոստոսի 16-ն ընկած ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 0.3 տոկոսային կետով՝ կազմելով 7.3%,միջբանկային ռեպո տոկոսադրույքը նվազել է մոտ 0.4 տոկոսային կետով՝ կազմելով 7.1%, իսկ կարճաժամկետ և մ իջնաժամկետպետական պարտատոմսերի առաջնային շուկայում միջին տոկոսադրույքը նվազել է համապատասխանաբար 0.4 և 0.5 տոկոսային կետով՝ կազմելով 7.7% և 11.0%:

ՀՀ արտարժույթի շուկայում օգոստոսի 17-ից սեպտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում՝ 2016 թ. հունիսի 29-ից օգոստոսի 16-ն ընկած ժամանակահատվածի նկատմամբ դիտվել են հետևյալ միտումները. ՀՀ դրամի միջին փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբարժևորվել է 0.4%-ով` կազմելով 474.5 դրամ, եվրոյի նկատմամբ արժեզրկվել է 0.8%-ով՝ կազմելով 533.0 դրամ և ՌԴ ռուբլունկատմամբ արժևորվել է 0.6%-ով՝ կազմելով 7.3 դրամ:

2016 թ-ի հունվար-օգոստոսին պահպանվել են համաշխարհային տնտեսության աճի դանդաղ տեմպերը, իսկ հիմնական ապրանքների միջազգային շուկաներում ձեռք  է բերվել գների հարաբերական կայունություն: Այսպես, Պարենի ևգյուղատնտեսության կազմակերպության (FAO) կողմից ս.թ. սեպտեմբերի 8-ին հրապարակված պարենի գների ինդեքսը օգոստոսին`նախորդ ամսվա նկատմամբ աճել է 1.9%-ով (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճը կազմել է շուրջ 7.0%): 

ԿԲ գնահատումների համաձայն ԱՄՆ Գյուղդեպարտամենտի կոշտ կարմրահատ ցորենի արտահանման գինը երրորդ եռամսյակում կնվազի 18.0%-ով (տ/տ 27.0% նվազում), իսկ «New York Board-Intercontinental Exchange» (NYB-ICE) բորսայում գնանշվող անմշակշաքարավազի գինը կաճի 17.5%-ով (տ/տ 72.5% աճ):

Ըստ ԿԲ գնահատումների, երրորդ եռամսյակում «Intercontinental Exchange» (ICE) բորսայում գնանշվող Brent տեսակի հում նավթի մեկբարելի միջին գինը նախորդ եռամսյակի նկատմամբ կնվազի 0.4%-ով (տ/տ 8.5% նվազում), իսկ Լոնդոնի մետաղների բորսայում գնանշվող պղնձի գինը կաճի եռ/եռ 0.6%-ով (տ/տ 9.5% նվազում):

2016 թ. երրորդ եռամսյակում եվրոն ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկվել է 1.2%-ով, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ` արժևորվել 0.5%-ով:

Իրավիճակային հաշվետվության քննարկումից հետո խորհուրդը սկսեց քննարկումներն արտաքին և ներքին մակրոտնտեսական զարգացումների, դրամավարկային քաղաքականության ուղղությունների վերաբերյալ:       

Արտաքին հատվածում պահպանվել են համաշխարհային տնտեսության աճի դանդաղ տեմպերը և միջազգային ապրանքային շուկաների հարաբերական կայունությունը, չնայած որոշ պարենային ապրանքների գծով դիտվել են թույլ գնաճային միտումներ: ԿԲ խորհուրդը գնահատում է, որ առաջիկա ամիսներին արտաքին հատվածից գնաճային ազդեցություններ չեն ակնկալվում:

Խորհուրդն արձանագրում է, որ 2016 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով արձանագրված տնտեսական բարձր ակտիվությունից հետո, 2016թ. երրորդ եռամսյակում հրապարակված ցուցանիշները փաստում են տնտեսական աճի հեռանկարների վատթարացման մասին: Արդյունքում վերանայվել են նաև ԿԲ սպասումները ներքին պահանջարկի զարգացումների վերաբերյալ: Նման իրավիճակում ՀՀ ԿԲ-ն գնահատում է, որ դեռևս պահպանվող համեմատաբար բարձր արտաքին պահանջարկը այլևս ամբողջությամբ չի փոխհատուցում թույլ ներքին պահանջարկը, ինչը ռիսկեր է առաջացնում գնաճի կանխատեսված ցուցանիշից՝ նվազմ ան ուղղությամբ շեղման առումով:

Կարճաժամկետ հատվածում դեռևս պահպանվող ցածր գնաճի, զգալիորեն նվազած գնաճային սպասումների, ինչպես նաև ցածր պահանջարկի հետևանքով ավելացող գնանկումային ռիսկերի ներքո ԿԲ Խորհուրդը նպատակահարմար է գտնում շարունակել դրամավարկային պայմանների թուլացումը, ինչի պարագայում գնանկումային միջավայրը մինչև տարեվերջ հիմնականում կչեզոքանա, և կանխատեսվող հորիզոնում 12-ամսյա գնաճը կվերադառնա նպատակային ցուցանիշին:

ԿԲ խորհուրդը գնահատում է, որ չնայած կարճաժամկետ հատվածում գնանկումային ռիսկերը գերակշռում են, սակայն միջնաժամկետ հատվածում գնաճի նպատակի իրագործման էական ռիսկեր չկան:

2016 թ. սեպտեմբերի 27-ի նիստում ԿԲ խորհուրդն իջեցրել է ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով այն 6.75%: ԿԲ լոմբարդային ռեպոյի և ԿԲ կողմից ներգրավված միջոցների տոկոսադրույքները սահմանվում են համապատասխանաբար 8.25% և 5.25%:  

 

Մոլդովայում երաշտի պատճառով սահմանափակել են ջրի օգտագործումըEuromoney-ին՝ Կոնվերս Բանկի թվային փոխակերպման և «Armenia’s Best Digital Bank for Consumers» մրցանակի մասինՂրղզստանում նոր օրենքով արգելվել է դիակիզnւմըՄի շտապեք պատասխանել. նախ ստուգեք հարցը․ Մհեր ԱվետիսյանԹուրքիան կոչ է արել ապահովել իր նավերի անվտանգությունը Սև ծովում Թրամփն Իրանին վերջնագիր է ներկայացրել․ Bloomberg Պատրաստ եմ Ձեզ հետ համատեղ աշխատել՝ ամրապնդելու Չինաստանի ԺՆՀԺ-ի և ՀՀ ԱԺ-ի միջև համագործակցությունը. Չժաո Լեցզիի ուղերձը Ռուբինյանին Moody’s-ը բարձրացրել է Ակբա բանկի վարկանիշի հեռանկարըԱյս կինը դաժանորեն սպանել է ամուսնունՖասթ Բանկի աջակցությամբ կայացել է մետաբոլիկ համախտանիշի թեմայով համաժողովՊենտագոնը հաստատել է Ուկրաինայի օգնության խմբի ղեկավարությունը ՆԱՏՕ-ի մեկ այլ երկրի փոխանցելու մտադրությունը Ի տարբերություն Հայփոստի, ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանի կառավարման օրոք սակագին չի բարձրացրել. Դավիթ ՂազինյանՏիգրան Աբրահամյանի ելույթը Ազգային ժողովում 85-ամյա Իզաուրան գրավում է ինտերնետը՝ Բրազիլիայի հավաքականի գույներով նրբագեղ կերպարներով Investor's Day Ամերիայում․ Կապիտալի շուկայի վերլուծություն և ներդրումային նոր հնարավորություններ ԵՄ-ն Իսպանիայից տվյալներ է պահանջում Մարոկկո վերադարձած միգրանտների թվի մասին․ Politico Լոռու մարզում Վանաձոր և Գյուլագարակ համայնքներին է վերադարձվել 12 հողատարածք, դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 35 քրեական վարույթ. Գլխավոր դատախազություն Եթե վարչապետ լինեմ, կանեմ դա շատ արագ, որպես ընդդիմադիր լիդեր՝ տանը նստած, չունեմ այդ հնարավորությունը. Կարապետյանը՝ դեպի ՌԴ արտահանման խնդիրների լուծման մասին «Երկիրը չենք տանելու ցնցումների»․ Սամվել ԿարապետյանԻրինա Յոլյանի ելույթը Ազգային ժողովում Անդրանիկ Գևորգյանի ելույթը ԱԺ-ում ԱՄՆ-ն oգտագործել է իր hեռահար hրթիռների գրեթե ողջ պաշարը Իրանի դեմ պшտերազմի ընթացքում․ Reuters Ես բարեգործություն արել եմ, երբ Նիկոլ Փաշինյանը 1,500 դոլարանոց բիզնես ուներ, սեղանների տակով վազվզում, իրեն հովանավորներ էր ման գալիս. Սամվել Կարապետյան Հարություն Մնացականյանի ելույթը ԱԺ-ում Ի տարբերություն Հայփոստի, ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանի կառավարման օրոք սակագին չի բարձրացրել. Դավիթ Ղազինյան2026 թվականի ընտրությունները անցել են բազում ընտրակեղծարարություններով. Արմեն ՄանվելյանՈւկրաինան ՆԱՏՕ–ի անդամ երբեք չի դառնա. Զալուժնի Չտես գյորմամիշ ժողովուրդ են, ուզում են մի բան կառավարել իրենց կյանքում, հիմա տալիս ենք, թող կառավարեն. Կարապետյան (Տեսանյութ) Վաշինգտոնում բռնկված անտառային հրդեհները nչնչացրել են ավելի քան 700 շինություն, 64,000 մարդ ստիպված են եղել լքել իրենց տները Մի որոշում, որը կարող է փոխել Հայաստանի ապագանԱդրբեջանի և Հայաստանի միջև երկկողմ բանակցությունները կարևոր արդյունքներ են տալիս խաղաղ գործընթացում․ Բայրամով Ինչ իրավիճակ է Առինջ Մոլում. ուղիղ Որտե՞ղ է առաջին անգամ աճեցվել հնդկաձավար, և ո՞ր երկրներում է այն «ընդունված». «Փաստ»Կիևը ծրագրել էր սպանել Ռուսաստանի նոր տարածաշրջաններից մեկի ղեկավարին. ԱԴԾ Խաղաղությա՞ն կոչ, թե՞ սպառնալիքների շարունակություն. ինչ են հուշում իշխանական հայտարարություններըԿԲ-ն հայտարարություն է տարածել ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (4 ՕԳՈՍՏՈՍԻ)․ Առաջին ուղևորային թռիչքը Լա Մանշի վրայով, «Փոթորիկ» ռազմական գործողությունը. «Փաստ»Երկրաշարժ՝ Սիսիան քաղաքից 23 կմ հարավ-արևմուտք․ զգացվել է ՀՀ որոշ հատվածներում Աշտարակում ծննդյան արարողությունը վերածվել է ծեծկռտուքի«ՀայաՔվեն»` հանուն միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի ազատ արձակմանՊետությունը արձագանքող կառավարումից պիտի անցում կատարի դեպի կանխատեսող կառավարում. «Փաստ»Ռուս զինվորը կրակել և սպանել է համագյուղացիներին և զինակից ընկերոջըԼեհական կործանիչները Բալթիկ ծովի վրա ռուսական հետախուզական ինքնաթիռ են որսացել Ես հրաժարական չեմ տա և կկանգնեմ իմ տեղում․ Փեզեշքիան Նեթանյահուն տարաձայնություններ ունի Թրամփի հետ Գազայում Խաղաղության խորհրդի ծրագրի վերաբերյալ Ազատությու՜ն Ավետիք Չալաբյանին և բոլոր քաղբանտարկյալներին. Մենուա Սողոմոնյանը` Խուստուփի գագաթիցԶգուշացնում են ճգնաժամի մասին. Ռուսաստանը մնում է տարածաշրջանում իրավիճակի կարևոր արբիտր. «Փաստ»Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի ու տորթերի արտադրամասի արտադրական գործունեությունը Ամենահզոր օրգանական արևային վահանակը ցույց է տալիս 24,700 ժամ կյանքի տևողություն Ողբերգական դեպք, Աճառյան փողոցը Մասիվին կապող կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդ, ում մոտ եղել է 2 նամակ