ԱՄՆ-ում ռազմական տեխնոլոգիաների ապօրինի արտահանման կասկածանքով ռուսաստանցիներ են ձերբակալվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ում ռազմական տեխնոլոգիաների ապօրինի արտահանման կասկածանքով երեք անձ է ձերբակալվել: Այս մասին գրում է Reuters-ը՝ վկայակոչելով ԱՄՆ արդարադատության նախարարության աղբյուրը:
Ձերբակալվածների թվում են ռուսական ծագմամբ Ալեքսեյ Բարիշեւը եւ երկու ռուսաստանցիներ՝ Դմիտրի Կարպենկոն եւ Ալեքսեյ Կրուտիլինը:
Աղբյուրի համաձայն՝ նրանց մեղադրում են Ռուսաստան արտահանման համար տեխնոլոգիաներ ձեռք բերելու նպատակով դավադրության մեջ, այդ թվում՝ տեխնոլոգիաների, որոնք օգտագործվում են նավիգացիոն ռադիոտեղորոշիչ համակարգերում:
Մեղադրանքը հաստատվելու դեպքում նրանց մինչեւ 25 տարի ժամկետով ազատազրկում եւ 1 մլն դոլարի չափով տուգանք է սպառնում:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
5
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը



