Կրեմլը հիմքեր չի տեսնում Սիրիայի հարցով Մոսկվայի դեմ պատժամիջոցներ սահմանելու համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿրեմլը հիմքեր չի տեսնում Սիրիայի հարցով Մոսկվայի դեմ պատժամիջոցներ սահմանելու համար, քանի որ Ռուսաստանը միակ երկիրն է, որը արաբական այդ հանրապետության տարածքում օրինական հիմունքներով է պայքարում ահաբեկչության դեմ, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Նրա խոսքով որեւէ պատժամիջոցի համար պատճառ չկա։ «Չմոռանանք, որ ՌԴ-ն միակ երկիրն է, որի զինված ուժերը միջազգային իրավունքի տեսակետից լեգիտիմ են գտնվում Սիրիայի Արաբական Հանրապետությունում։ Ընդ որում մենք գիտենք, որ կան նաեւ երկրներ, որոնց զինված ուժերը միջազգային իրավունքի տեսակետից ոչ լեգիտիմ են գտնվում ՍԱՀ տարածքում»,- նշել է Պեսկովը։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



