Պուտինը եւ Օլանդը Սիրիայի խնդիրը կքննարկեն ՌԴ նախագահի Ֆրանսիա այցի ընթացքում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 19-ին այցով կժամանի Ֆրանսիա, որտեղ իր պաշտոնակից Ֆրանսուա Օլանդի հետ կքննարկի Սիրիայի եւ Ուկրաինայի իրադրությունը: Այդ մասին հոկտեմբերի 6-ին հայտարարել Է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«Կարծում եմ, որ այդ այցն առանձնահատուկ նշանակություն կունենա»,-ասել Է Լավրովը՝ բացելով բանակցություններն իր ֆրանսիացի պաշտոնակից Ժան Մարկ Էյրոյի հետ:
Նրա խոսքով՝ ՌԴ-ի եւ Ֆրանսիայի ղեկավարները հնարավորություն կունենան քննարկել երկկողմ հարաբերությունների վիճակը «այն միտումների հաշվառմամբ, որոնք վերջին ժամանակներս դրսեւորվում են թե՛ երկու երկրների գործարար շրջաններում, թե մեր կառավարությունների աշխատակիցների շրջանում», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



