Ինչ հագնել աշնանը ՝ ժամադրության գնալիս
ԼԱՅՖWnews.am-ը գրում է.
Նորա՞ձև, սեքսուա՞լ, շքե՞ղ…ո՛չ… Wnews.am-ը համոզված է, որ առաջին ժամադրության համար, լավագույն տարբերակը նուրբ դասական, մի քիչ ռոմանտիկ կերպարն է: Իդեալական է զգեստը կամ կիսաշրջազգեստն ու բլուզը, թափված մազերն ու բարձրակրունկները, աշնանային սեզոնին կարելի է ավելացնել տրենչ կամ աշնանային վերարկու:
Իհարկե, չենք մոռանում սեփական նախասիրությունները, եթե բարձրակրունկների վրա դուք ձեզ վստահ չեք զգում, ապա ընտրեք բալետկաներ, որոնցով ավելի հանգիստ կքայլեք և ընկնելու հավանականությունը քիչ կլինի:
Անհաջող ընտրություն են ջինսերը, ընդհանրապես տաբատները, որոնք թաքցնում են կանացիությունն ու սեքսուալությունը, չափից դուրս դիմահարդարումն ու շատ զարդերը: Տղամարդու ուշադրության կենտրոնում պետք է լինեք դուք, ոչ թե ձեր աչք ծակող զարդերն ու դիմահարդարումը:
Ցանկալի է ընտրել պաստելային, նուրբ գույներ, սևի ու կարմիրի համադրությունը ՝ վամպ կնոջ տպավորություն կթոցնի, իսկ մուգ գույները՝ մռայլության : Իդեալական է սպիտակ գույնը ՝ այն միաժամանակ խորհրդավոր է և նուրբ:
Խուսափեք չափազանց մեծ դեկոլտեներից և չափից դուրս կարճ փեշից. այլ տղամարդկանց՝ձեր վրա ուղղված հայացքները շոյում են ձեր տղամարդու ինքնասիրությունը, բայց եթե դա անցնում է թույլատրելիի սահմանը , կարող է անախորժությունների առիթ դառնալ:
Առաջին ժամադրությունը միշտ էլ հաճելի անհանգստության առիթ է լինում:Wnews.am-ն առանձնացրել է մի քանի սեթեր, որոնք կօգնեն ձեզ ճիշտ ընտրություն կատարել:























