Եվրոպական օրինակն իդեալ չդարձնեք, հակառակ դեպքում գեյ-շքերթներ կունենանք փողոցներում. Բաբուխանյան
ՔԱՂԱՔԱԿԱՆԻնչպես հայտնում է Past.am-ը, ԱԺ-ում այսօր քննարկվել են «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագծերը: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը ներկայացրեց իր մտահոգությունները:
«Եվրոպական օրինակն իդեալ չդարձնեք, հակառակ դեպքում գեյ-շքերթներ կունենանք փողոցներում: Ես այսպիսի Հայաստանում չեմ ուզում ապրել»,- նշեց Բաբուխանյանը:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը վստահեցրեց, որ դա մեզ չի սպառնում: Արդարադատության նախարար, օրենսդրական նախաձեռնությունների հեղինակ Արփինե Հովհաննիսյանն էլ ասաց. «Որքան էլ օրինագիծն ազատական է, այնուամենայնիվ, պետությունը վերահսկողական լծակներ ունի և կարող է դրանք կիրառել: Խնդիրը, որը բարձրացնում եք, ազգային անվտանգության համատեքստում է»:
Լևոն Փանոսյան



