Երևան, 23.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Նոր կառավարությունը լրջագույն դեր է ստանձնում դառնալու փոփոխությունների լոկոմոտիվը. ՀՀ Նախագահ

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Կառավարության թիվ մեկ խնդիրը կառավարման արդյունավետության բարձրացումն է և աշխարհում, տարածաշրջանում ու Հայաստանում մարտահրավերների պակաս չկա: Այդ մասին ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ով ժամանել էր կառավարություն: Նախագահը շնորհավորեց կառավարության բոլոր անդամներին՝  պետական բարձր պաշտոններում ծառայության անցնելու կապակցությամբ և մաղթեց հաջողություն:

Նախագահը գործադիրի անդամներին հիշեցրեց այն պատասխանատվության մասին, նրանք ստանձնել են: «Ակնհայտ է, որ կառավարության թիվ մեկ խնդիրը կառավարման արդյունավետության բարձրացումն է, և աշխարհում, տարածաշրջանում ու Հայաստանում մարտահրավերների պակաս չկա: Ակնհայտ է, որ ավելի հեշտ է զարգանալ, հասնել բարձր տնտեսական արդյունքների, երբ շուրջդ խաղաղ է, երբ գործընկեր երկրներն ունենում են տնտեսական աճ և շատ ավելի բարդ է, երբ կան արտաքին բացասական ազդակներ, բայց դու պարտավոր ես անել առավելագույնը և ունենալ զարգացում: Մեզ, իհարկե, անհրաժեշտ է շարունակել լինել մրցունակ և հետևողականորեն բարձրացնել մեր տնտեսության արդյունավետությունը»,-«Արմենպրես»-ին փոխանցմամբ՝ ասաց Նախագահը:

Սերժ Սարգսյանի խոսքով՝  աշխարհի փորձն է ասում, որ հնարավոր է և պետք է ավելի լավ, ավելի ռացիոնալ կառավարել համեստ միջոցները ու հասնել անհամեմատ ավելի լավ արդյունքների: Նախագահի կարծիքով՝ մեր հասարակությունն էլ նույն ակնկալիքներն ունի: «Մեր տնտեսության և հասարակության ներուժն ավելի կազմակերպված և նպատակային աշխատանքի մեջ է: Սահմանադրական բարեփոխումներով մենք սկսել ենք համակարգային փոփոխությունները և այս տեսանկյունից ներկա կառավարությունը լրջագույն դեր է ստանձնում՝ այն է` դառնալ այս փոփոխությունների լոկոմոտիվը, շարժիչ ուժն ու իրականացնողը: Կառավարման կիսանախագահական համակարգից անցումը խորհրդարանական կառավարման՝ փոխում է ոչ միայն կառավարման մոդելը, այլ առաջին հերթին հավաքական մտածողության և հավաքական վերաբերմունքի փոփոխության հարց է լուծում: Միգուցե մարդիկ ամբողջովին չեն պատկերացնում, թե ինչ մասշտաբներով է փոխելու մեր իրականությունը բարեփոխումների և նոր կառավարման մոդելի անցման հանգամանքը: Ձեզ վիճակված է դառնալ այս անցումային ժամանակաշրջանի առաջնորդը, և ես հավատում եմ ձեր ուժերին, հավատում եմ, որ ՀՀ այս կառավարությունը կարող է անել այն, ինչ չի hաջողվել նախկին բոլոր կառավարություններին»,- ասաց Նախագահը՝ ավելացնելով, որ այս աշխատանքում կառավարության անդամները մենակ չեն լինելու: Սերժ Սարգսյանը խոստացավ, որ ներդաշնակորեն գործելու են երկրի բոլոր պետական օղակները, նրանց աջակցելու են, ոգևորելու, սատարելու, քայլելու են նույն ուղղությամբ, բայց շարժիչ ուժը պետք է լինի կառավարությունը, շինարարը պետք է լինի կառավարությունը:

Սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարա ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներովԻրազեկում. Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներԱդրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային գործընթացներըԼույս չի լինի՝ սեպտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին. հասցեներՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակըՆարեկ Կարապետյանը և Արամ Վարդևանյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դևիդ Ալենի հետ«Ռեալը» Լա լիգայում վերջին տեղն է զբաղեցնում մեկ խաղի ընթացքում միջին վազքի հաշվարկովԻրանի ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է Կայա Կալասի հետԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԻրանական ավիաընկերությունները դադարեցրել են դեպի Ադրբեջան թռիչքները՝ ԱՄՆ-ի նոր պատժшմիջոցների պատճառովԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱվելի շատ չվերթներ Երևանի և Պրագայի միջև. Wizz Air-ն ընդլայնում է թռիչքների հաճախականությունըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արարատի մարզերումՌԴ-ն հավատարիմ է ՄԱԿ-ի կարևոր տարրերին. ՊեսկովԿոնվերս Բանկը և «Նաիրի ինշուրանս»-ը հայտարարում են ռազմավարական համագործակցության մասինIDBank-ը և «Դէկավվա ֆոնդ»-ը` արցախցիների կողքինԿրկնում եմ, ով ուզում է լինել, եթե 1 դրամ գողացվել է հայ զինվորից` պատասխան են տալու Օրենքի առաջ. Աննա ՂուկասյանԱլիևը մշտապես ատելության քարոզ է գեներացնում հայերի նկատմամբ. Ավետիք ՉալաբյանԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույնններինԱյսքան կարճ ժամանակահատվածում չորս հանդիպումը չափազանց շատ է․ Լատվիայի հավաքականի գլխավոր մարզիչՎաշինգտոնը ՌԴ ԱԳ փոխնախարարին վիզա չի տրամադրել՝ ՄԱԿ-ի միջոցառումներին մասնակցելու համարՀայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի․ սեպտեմբերի 26-ին Tashir Arena-ում տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո 15-ամյա աշակերտը ատրճանակ է վերցրել և կրակել 11 մարդու վրաՈւկրաինան Համաշխարհային բանկից ստացել է 841 միլիոն դոլար ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Հայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor.am ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Փաշինյանը պլանավորում է Տիգրանաշենի հանձնումը, մենք նախագծում՝ զարգացումը․ Տիգրան ԱբրահամյանՀանդիպեցի Պյոտր Տոլստոյի հետ՝ շնորհավորելու «Եդինայա Ռոսիա»-ի հաղթանակը․ Մհեր ԱվետիսյանՏղամարդը քաղաքի կենտրոնում գտնվող այգուց առևանգել է դեռահաս աղջկաԿարո՞ղ է ԱՄՆ-ը համաշխարհային մակարդակով արգելափակել իրանական ավիաընկերություններին, և ի՞նչ հետևանքներ կունենա դա «Գանձասար» մանկապատանեկան ճամբարը վերադառնում է․ 2027-ին այն կընդունի առաջին ճամբարականներին Դա միայն ժամանակի հարց է․ Վենսը կարծում է, որ Ուկրաինայի հակամարտությունը ի վերջո կկարգավորվի Իշխանությունը տարբեր շոուներով ժողովրդի ուշադրությունը շեղում է կարևոր խնդիրներից. Արմեն ՄանվելյանUFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Թրամփը պատրաստ է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել Իրանի նախագահի հետ, սակայն առայժմ նման շփումներ նախատեսված չեն. Ռուբիո Մենք ունենք ավելի շատ զինամթերք, քան երբևէ կարող ենք օգտագործել․ Թրամփ Պատվաստանյութի արտադրության մեջ խախտումներ են հայտնաբերվելՈսկերիչների փողոցը փակ է լինելու Իսրայելական բանակը տարեսկզբից ի վեր երեք նոր ռազմակայան է ստեղծել Լիբանանում. ՄԱԿ 3 մարդ մաhացել է, 4–ը` տnւժել Բաշկորտոստանի Ստեռլիտամակ քաղաքի «Սոլնեչնի» առևտրային համալիրում տեղի ունեցած հրդեհի հետևանքով Ճշմարտությունը պատասխան կլինի Արևմուտքի տեղեկատվական ագրեuիային. Լավրով Երկու տարեկան երեխան քնած ժամանակ կուլ է տվել իր խաչը և հայտնվել հիվանդանոցում Վերջին հանդիպումը․ մարզաշապիկ՝ ողջ կյանքի համար. Մեսսին հանդես է եկել հայտարարությամբ ՏԻՄ ընտրությունների արդար և թափանցիկ անցկացումը դրված է հարցականի տակ. Արեգ Սավգուլյան Միջազգային քրեական դատարանը հրաժարվել է մեկնաբանել ԱՄՆ վարչակազմի՝ իր դեմ լայնածավալ պատժամիջոցներ սահմանելու մտադրությունների մասին հաղորդագրությունները Փաշինյանի զիջումների քաղաքականությունը խաղաղության փոխարեն կարող է Հայաստանը հասցնել շրջափակման. Մարիաննա ՂահրամանյանՆյու Յորքում քննարկվել են COP17-ի առաջնահերթությունները