«ՀԺ»․ Վիկտոր Դալլաքյանն ասուլիս կտա եւ կհայտնի իր անելիքների մասին
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ԱԺ-ում Սերժ Սարգսյանի ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանն առաջիկայում մամուլի ասուլիս է հրավիրելու եւ անդրադառնալու է Հայաստանի ներքաղաքական իրադարձություններին ու արտաքին քաղաքական խնդիրներին:
Նա կանդրադառնա նաեւ այն բոլոր հարցերին, որոնք վերաբերում են իր հետագա գործունեությանն ու ծրագրերին:
Հիշեցնենք, շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Դալլաքյանը կուսակցություն է հիմնել, որը կոչել է «Շրջադարձ»: Տեղեկություններ կան, որ այդ կուսակցությունը ղեկավարելու է արդեն նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Կուսակցությունը պետք է գործի ընդդիմադիր դաշտում:
Օհանյանը հենց դրա համար էլ մերժեց ԶՈՒ գլխավոր շտաբի պետի, անվտանգության քարտուղարի եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոններից որեւէ մեկը զբաղեցնելու առաջարկությունները»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



