«ՀԺ». Գագիկ Ծառուկյանը երեկ հանդիպել է ԲՀԿ վերնախավի հետ. նա վերադառնում է
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեզ հայտնի դարձավ, որ երեկ երեկոյան Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրանդ» համալիրում տեղի է ունեցել Ծառուկյանի եւ ԲՀԿ վերնախավի հանդիպումը: Ըստ մեզ հասած տեղեկությունների, քննարկվել է Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալու հարցը:
Ըստ մեր աղբյուրների՝ նախնական որոշում է կայացվել, որ Ծառուկյանը հետ է վերադառնում:
Մեր թղթակիցը լուրը պաշտոնապես ճշտելու համար կապ է հաստատել Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանի հետ: Վերջինս ասել է, որ վերոնշյալ հանդիպման մասին տեղեկատվության չի տիրապետում, Ծառուկյանի եւ ԲՀԿ-ականների հանդիպման ու կայացված որոշման մասին տեղեկությունը կճշտի այսօր»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
3
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



