Հալեպում նոր հրթիռակոծությունից երկու հայ է զոհվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԶինված ահաբեկչական խմբավորումները հոկտեմբերի 5-ին կեսօրից հետո շարունակել են իրենց բարբարոսական գործողությունները` հրթիռակոծելով Հալեպի Նոր Գյուղ, Մոկամպո և Մուհաֆազա շրջանների խաղաղ բնակչությանը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հալեպի «Գանձասար» պարբերականից, Նոր Գյուղի հրթիռակոծման հետևանքով զոհվել են երկու հայեր` Գասպար Շաթոյանը (1986 թվականի ծնունդ) և Մովսես Մովսեսյանը (1987 թվականի ծնունդ):
Վիրավորվել է Վարուժան Տոնապետյանը, ում վիճակը կայուն է:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
5
Օգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետները



