Երևան, 18.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ի՞նչ անել, եթե խանութում գնված ապրանքը ետ չեն ընդունում

ՖՈՏՈ

BlogNews.am-ը գրում է.

«BlogNews»-ն իր ընթերցողից նամակ է ստացել․

«Վերջերս բրենդային խանութներից մեկից տաբատ գնեցի: Հետո այլ խանութից գնեցի մեկ այլ տաբատ, որն ավելի հարմար էր իմ կազմվածքին,  և որոշեցի նախորդ գնածս հետ վերադարձնել, քանի որ անցել էր ընդամենը 30 րոպե, և տաբատի ապրանքային տեսքը պահպանված էր: Վաճառողը հրաժարվեց հետ վերցնել տաբատը, խնդրեցի կանչել մենեջերին, ով նույնպես հրաժարվեց՝ ասելով, որ «իրենց խանութում գնված ապրանքը ետ չի ընդունվում, և իրենք դա նույնիսկ ՀԴՄ կտրոնի վրա են նշել»: Քանի որ ես որոշ չափով տեղյակ էի իմ իրավունքներից, ասացի, որ իրենք  նման իրավունք չունեն, ՀՀ օրենքով արգելվում է գնված ապրանքը ետ չընդունելը: Վաճառողի պատասխանն էր՝ մենք ապրում ենք ազատ երկրում, և իրենք են որոշում իրենց խանութի օրենքները: Երկար վիճելուց հետո, միևնույն է, չկարողացա ետ վերադարձնել գնումս: Ի՞նչ կարելի է անել նման դեպքում»:

Քանի որ նման դեպքերը շատ հաճախ են հանդիպում, որոշեցինք այս հարցի շուրջ զրուցել «Իրազեկ պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանի հետ և հասկանալ՝ նման դեպքերում ինչ կարող են անել սպառողները:

«Իրավունք ունենալը մի բան է, իրավունքն իրացնելը՝ մեկ այլ բան: Իրավուքներ շատ ունենք, որոնք, ցավոք սրտի, մեր հասարակության մեջ մի քիչ դժվար են իրացվում, և այդ իրացումը հաճախ հանգեցնում է այլ խնդիրների:

Խանութների կողմից գնված ապրանքը ետ չընդունելու խնդիրը մեր իրականության մեջ շատ վաղուց է առկա և օրեցօր այն խորանում է, տարիներ շարունակ մենք այն բարձրաձայնում ենք:

Սպառողների իրավունքների պաշտպանության մասին ՀՀ օրենքն ասում է, որ`

  • Սպառողն իրավունք ունի փոխարինել պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը տասնչորս օրվա ընթացքում` չհաշված գնման օրը, եթե վաճառողն ավելի երկար ժամկետ չի հայտարարել:
  • Պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը փոխարինվում  է, եթե նշված ապրանքը չի օգտագործվել, պահպանված են դրա ապրանքատեսքը, սպառողական հատկությունները, կապարակնիքները, ապրանքային պիտակները, ինչպես նաև վաճառված ապրանքի հետ սպառողին տրված ապրանքային կամ դրամարկղային չեկը:
  •  Եթե սպառողի` վաճառողին դիմելու օրը վաճառքում նմանօրինակ ապրանքը բացակայում է, ապա սպառողն իրավունք ունի իր ընտրությամբ լուծել առուվաճառքի պայմանագիրը և պահանջելու հետ վերադարձնել նշված ապրանքի համար վճարված գումարը կամ փոխարինել այն նմանօրինակ ապրանքով` վաճառքում համապատասխան առաջին իսկ ապրանքի ստացման դեպքում: 

Բայց շատ տնտեսվարող սուբյեկտներ անգամ բացահայտ հայտարարում են, որ իրենք չեն աշխատում ՀՀ օրենսգրքին համապատասխան: Նրանք դրա իրավունքը չունեն: Ժամանակին այս խնդրով զբաղվում էր Էկոնոմիկայի նախարարության Շուկայի վերահսկողության պետական տեսչությունը: Կարեն Ճշմարիտյանի նախարարության ժամանակահատվածում այդ գերատեսչությունը ոչ միայն զրկվեց իր այդ լծակից, այլև իրավասություն չունեցավ զբաղվելու սպառողների իրավունքների պաշտպանությամբ: Հայտարարվեց, որ նման դեպքերի համար գոյություն ունի դատական կարգ: Քաղաքացին պետք է դիմի դատարան և օրենքով սահմանված կարգով վերականգնի իր իրավունքը: 

Բազմիցս խոսվել է, թե ինչու նպատակահարմար չէ դատական կարգով խնդիրը բողոքարկելը: Բայց գլխավոր պատճառը թերևս այն է, որ խնդրին լուծում տալը շատ երկար ժամանակ է պահանջում: Իսկ երբ տնտեսվարողը հասկանում է, որ իրեն պատասխանատվության կանչող չկա, սկսում է ավելի անկարգ գործել և ավելի շատ ոտնահարել սպառողների իրավուքները: 

Ինչ վերաբերվում է ՀԴՄ կտրոնի վրա «գնված ապրանքը ետ չի ընդունվում» գրելուն և սեփական խանութի օրենքների մասին խոսելուն, դա օրենքի կրկնակի խախտում է: Նման բան ՀԴՄ կտրոնի վրա գրելու իրավունք չկա: Այդ հայտարարություններով տնտեսվարողը մոլորեցնում և խաբում է այն սպառողներին, ովքեր լիարժեք չեն տիրապետում իրենց իրավունքներին։ Այս դեպքում կարգապահական վարույթ կարող է սկսել նաև տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը: Սպառողը պետք է դիմի այդ հանձնաժողովին»։

(Հեռ․ 010 544004

Եթե Ձեզ հետ էլ է նման դեպք պատահել, հիշեք.

- օրենքը միշտ սպառողի կողմն է

- տնտեսվարողների համար ՀՀ տարածքում գործում է միայն ՀՀ օրենքը, և կապ չունի՝ ինչ խանութ է, ինչ ձեռնարկություն կամ բրենդի ներկայացուցիչ

- տնտեսվարողն իրավունք չունի խաղալ սեփական խաղի կանոններով

Պատրաստեց՝  Անի Հակոբյանը

Պուտին․ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերները գերազանցել են 70 մլրդ դոլարըՍևանի համար պատմական տարի․ ոռոգման նպատակով լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է ընդամենը 75,3 մլն խորանարդ մետր․ Լևոն ԱզիզյանԳործող նեոբոլշևիկյան իշխանությունը անցել է անգամ բոլշևիկներին, որոշում է՝ ով է եպիսկոպոս, ով՝ չէ. Ավետիք ՉալաբյանԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մարիաննա Ղահրամանյանի հետԷրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածուՎրաերթ՝ Երևանում․ վրաերթի է ենթարկվել 55-ամյա հետիոտնըԱդրբեջանական քարոզչությունը հերթական անգամ հայտնվել է ծուղակումՎեհափառը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է հայ գերիների և Արցախի ժառանգության հարցը«ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորում․ Բելառուսիայի 6 քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոցԵրևանում ոչ բարեխիղճ կառուցապատող ընկերությունները կարող են տուգանվել մինչև 2 մլն դրամի չափովՀայոց պատմությունը չի մոռանա Փաշինյանին՝ հայի ազգային ինքնության վրա նրա հարձակումների պատճառով․ Ուժեղ ՀայաստանՌուսաստանը մշակում է եզակի զենքեր, որոնք համարվում են աշխարհում ամենահուսալիներից մեկը․ ՊուտինՍեպտեմբերի 22-ից Երևանի տարբեր հասցեներում գործելու են պատվաստումային շարժական կետեր. ԱՆԲացահայտվել է բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա․ ՊԵԿՓաշինյա՛ն, հանուն ինչի՞ մրցանակ ստացար․ Ուժեղ ՀայաստանԹուրքիան և Օմանը դադարեցնում են իրանական Mahan Air ավիաընկերության չվերթներըԱնգամ միջազգային կառույցները միաբերան հայտարարում են` Եկեղեցու դեմ կատարվողը հակաիրավական է․ Լիլիա ՇուշանյանՍյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելԱՄՆ-ն Չեխիային կոչ է արել կատարել ՆԱՏՕ-ի առջև ստանձնած պարտավորությունները պաշտպանական ծախսերի գծով Կրեմլը սկսում է վերջին երկու տարվա ընթացքում եվրոպական բիզնեսի ակտիվների ամենախոշոր բռնագրավումը Կյանքից հեռացել է «Նաիրի» բժշկական կենտրոնի ֆիզիոթերապիայի բաժնի ղեկավար Անահիտ Գրիգորիի ՀասրաթյանըՍա կռիվ է եկեղեցու և մեր ինքնության դեմ, եկեղեցուն չեն կարողանալու հաղթել․ Անուշ Միրզոյան Փրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին Ազգային խայտառակություն է․ Գոհար Մելոյանը՝ Վեհափառի դատի մասին Ադրբեջանից ուղիղ թելադրանք է եկեղեցու դեմ պրոցեսը․ Գառնիկ Դավթյան Մոսկվայի կողմից այս սադրանքներն ավելի հաճախակի են դառնում, քանի որ Պուտինին անհրաժեշտ է շեղել ուշադրությունը և Եվրոպայի հետ էսկալացիա փնտրել. Ջորջա ՄելոնիԵթե Տիգրանաշենը զիջեն Ադրբեջանին, ապա Սյունիքն ու Վայոց ձորը կմասնատվեն Հայաստանից. Ավետիք ՉալաբյանԴե լա Ֆուենտեն հրապարակել է Իսպանիայի հավաքականի կազմը Ազգերի լիգայի համար Ռուսաստանի ԱԳՆ-ն օրինական թիրախներ է որակել Ուկրաինայում բրիտանական ռազմական օբյեկտները Դմիտրի Իշխանովը Չեխիայի Պարդուբիցեի բեմում առաջինը հնչեցրեց նոր «Steinway»-ը Ինչի՞ են պատրաստ Ռուսաստանն ու Ուկրաինան համաշխարհային մակարդակներումԳյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու «ԳԱԶ 53»-ը Պուտինը քվեարկել է Պետդումայի ընտրություններում Պարզ ներդրումային հնարավորություն Ամիօ բանկից՝ 9.5% եկամտաբերությամբ Կադրեր՝ ԶՊՄԿ-ի 2025 թվականի Կայուն զարգացման հաշվետվության ներկայացումիցCOP17-ին ընդառաջ՝ ՆԳՆ ծառայողները ամրապնդում են միջուկային սպառնալիքներին արձագանքելու կարողությունները․ անցկացվել է աշխատաժողով Հայաստանի բնակիչը հացադուլ է հայտարարել՝ Մոսկվայից պահանջելով վերադարձնել իր 3 երեխաներին Զելենսկուն մեղադրել են «Квартал 95»-ի աշխատակիցներին զորահավաքից պաշտպանելու մեջ Ատելության քարոզը մեր երկրում օր օրի ավելի մեծ տարածում է գտնում. Արմեն ՄանվելյանՀայաստանում մեծ թվով ներդրումների մասին խոստումները կեղծիք են. Հրայր ԿամենդատյանՊակիստանը խնդրել է Իրանին զսպել հութիների հարձակումները Սաուդյան Արաբիայի վրա. FT Ես հնչեցնելու եմ մարդկանց անուններ, ում քաղաքական հայացքների պատճառով հեռացրել են աշխատանքից․ Անդրանիկ ԳևորգյանԿանադան չի կարող որևէ դերի հավակնել Ուկրաինայի հարցով խաղաղ գործընթացում․ ՌԴ դեսպան Պակիստանում մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյnւնի հետևանքով զnhվել է 15 մարդ Սամվել և Կարեն Կարապետյանները մութ ու ցուրտ տարիներին կանգնած էին ժողովրդի կողքին․ Անդրանիկ ԳևորգյանՈստիկանները ձերբակալել են 34-ամյա կնոջը՝ ջրից բողոքելու պատճառովՀայաստանի պետական դպրոցները կարող են ակտիվացնել ChatGPT օգտահաշիվը Ucom Fellowship-ի մասնակիցները Ucom-ում հանդիպեցին Ռալֆ Յիրիկյանի հետ ՀՀ վարչապետին շնորհվել է Հեսսեյան խաղաղության մրցանակը Կարճատև անձրև, ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ