Չնայած Սահմանադրությունն իրավական փաստաթուղթ է, այն իրականացնելու է քաղաքական ծառայություններ. ՀՀԿ-ական պատգամավոր
ՔԱՂԱՔԱԿԱՆԱզգային ժողովում սահմանադրական փոփոխությունների նախագծի հանրային քննարկման ժամանակ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանն իր ելույթում, խոսելով Սահմանադրության մասին, նշեց, որ Սահմանադրությունը մի փաստաթուղթ է, որը, չնայած իրավական է, բայց հայ ժողովրդի համար իրականացնում և իրականացնելու է քաղաքական ծառայություններ:
Զաքարյանը Հայաստանում առկա մի շարք խնդիրները բարդեց Սահմանդրության վրա և հետևություն արեց, որ առկա այդ խնդիրներին լուծումներ տալու համար անհրաժեշտ են սահմանադրական փոփոխություններ:
«Կյանքը շատ արագ է փոխվում, և աշխարհն էլ շատ արագ է փոխվում, և մենք էլ մեր պետության մեջ կուտակել ենք բավական շատ հանրային դժգոհություններ, որոնք ունեն նաև օբյեկտիվ կողմ և այս ամենի հիմքում դրվում է նաև համակարգաին փոփոխությունների խնդիրը, ինչն էլ պետք է հանգեցնի սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության»,- ասաց Զաքարյանը:
Պատգամավորը, անդրադառանալով Վենետիկի հանձնաժողովի կողմից սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովին արված մի շարք դիտողություններին, կարծիք հայտեց, որ որոշ հարցերում պետք է լսել, թե ինչ է ասում հայ ժողովուրդը, այլ ոչ թե Վենետիկի հանձնաժողովն իր գիտակցական և ենթագիտակցական խոսքով:
Արաքս Մամուլյան



