Քուվեյթը Հայաստանում նոր դեսպան ունի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀոկտեմբերի 4-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Քուվեյթի Պետության նորանշանակ դեսպան Նաուաֆ Աբդուլազիզ ալ Էնեզիին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
Շնորհավորելով նշանակման կապակցությամբ՝ Էդվարդ Նալբանդյանը հաջողություն մաղթեց դեսպանին երկու երկրների միջեւ փոխգործակցությունն առավել սերտացնելու նրա կարեւոր առաքելության մեջ:
Դեսպան ալ Էնեզին նշեց, որ մեծ պատիվ է ներկայացնել Քուվեյթը բարեկամ Հայաստանում, եւ ընդգծեց երկկողմ հարաբերությունների զարգացման գործում իր ներդրումն ունենալու վճռականությունը: Քուվեյթի դեսպանը Էդվարդ Նալբանդյանին փոխանցեց Քուվեյթի արտգործնախարար Շեյխ Սաբահ Խալեդ Ալ Համադ Ալ Սաբահի ողջյուններն ու բարեմաղթանքները:
Հանդիպմանը քննարկվեցին իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, միջազգային կառույցներում փոխգործակցության սերտացման, առեւտրատնտեսական, ներդրումների, մշակութային եւ գիտակրթական ոլորտներում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։ Զրուցակիցներն անդրադարձան հայ-քուվեյթյան միջկառավարական հանձնաժողովի գործունեությանը:



