Սիրուշոն ներկայացրել է իր նոր երգի անոնսը
ՎԻԴԵՈՍեպտեմբերին Սիրուշոն երկրպագուներին տեղեկացրեց իր վերադարձի եւ սպասվող անակնկալների մասին։ Սիրված երգչուհին տեւական լռությունից հետո մի ամբողջ ալբոմ էր ձայնագրել՝ ներկայացնելու իր երաժշտությունը լսողներին եւ գնահատողներին։ Սկզբում հրապարակվեցին մի քանի կադրեր «Արմատ» ալբոմի ֆոտոշարքից, հետո թողարկվեց «Զարթոնք» երգի տեսահոլովակը։
Իսկ հիմա 29-ամյա երգչուհին պատրաստվում է երկրպագուների դատին հանձնել ալբոմի երկրորդ երգը՝ «Դեր Զոր»։ Անգլալեզու ստեղծագործությունը պատմում է 1915-ին Հայոց ցեղասպանության ժամանակ Սեբաստիայից, Մալաթիայից, Մուշից, Սասունից, Կիլիկիայից եւ այլ վայրերից սիրիական անապատ քշված հայ գաղթականների մասին։
1
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
2
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
3
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



