Ռադայի խոսնակն առաջարկել է քննարկել Ռուսաստանի հետ վիզային ռեժիմ ներդնելու հարցը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Անդրեյ Պարուբին առաջարկում է քննարկել Ռուսաստանի հետ վիզային ռեժիմ ներդնելու եւ Մոսկվայի նկատմամբ սահմանված պատժամիջոցներն ընդլայնելու հնարավորությունը: Այս մասին գրում է ՈՒՆԻԱՆ-ը:
Նա հիշեցրել է, որ 2016 թվականի սկզբին ինքը խորհրդարան որոշման նախագիծ է ներկայացրել՝ առանց վիզայի քաղաքացիների ուղեւորությունների մասին Ուկրաինայի եւ Ռուսաստանի կառավարությունների միջեւ կնքված համաձայնագրի գործողությունը դադարեցնելու առիթով Նախարարների կաբինետին դիմելու մասին:
«Հնարավոր է՝ այսօր իմաստ ունի բարձրացնել այդ հարցը եւ վերադառնել Ռուսաստանի Դաշնության հետ վիզային ռեժիմի ներդրմանը»,- նշել է Պարուբին:
Բացի այդ, նա կարծիք է հայտնել, որ «հնարավոր է՝ իմաստ ունի քննարկել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներն ընդլայնման հարցը»:



