Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


7 ծանրակշիռ պատճառ՝ Ձեր երեխաների լուսանկարները համացանցում չհրապարակելու համար

ԼԱՅՖ

Blognews.am-ը գրում է.

Մեր օրերում դժվար է գտնել այնպսի ծնողների, ովքեր չեն ցանկանում սոցցանցերում տեղադրել իրենց երեխաների լուսանկարները՝ ցույց տալով, թե ինչքան գեղեցիկ, նուրբ և խելացի են նրանք։ Սակայն քչերն են հասկանում, որ դա մեծ վտանգ է երեխայի անվտանգության համար։

Ձեր երեխաների անվտանգության համար BlogNews–ը մշակել է 7 ծանրակշիռ պատճառ, որոնք պետք է ետ պահեն Ձեզ՝ երեխայի լուսանկարը համացանցում հրապարակելուց։

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Սա չի նշանակում, որ պետք է թաքցնել երեխաներին բնակարանում և արգելել նրանց դուրս գալ։ Սա ուղղակի ավելի խելամիտ և զգույշ լինելու կոչ է։

Մի՛ ակտիվացրեք նկարների գեոլոկացիան

Մի՛ հրապարակեք Ձեր երեխայի նախընտրած վայրերը համացանցում։ Որոշ «հիվանդ» մարդիկ կարող են օգտագործել այդ ինֆորմացիան Ձեր երեխայի տեղը պարզելու համար։

Մի՛ հրապարակեք նկարներ, որոնք բացահայտում են երեխայի նախասիրությունները

Իմանալով այն, թե ինչ է սիրում Ձեր երեխան, մարդիկ հեշտությամբ կարող են խաբել նրան և առևանգել ցանկացած իրադրության մեջ։

Ջնջեք այն բոլոր նկարները, որտեղ երեխայի տվյալները երևում են

Առաջին հայացքից հիմարություն է թվում, սակայն շատ մարդիկ սիրում են համացանցում ի ցույց դնել իրենց նոր վիզաները կամ անձնագրերը։ Իմանալով երեխայի ամբողջական անունը և անձնագրի համարը՝ ցանկացած մարդ կարող է պարզել երեխայի մասին գրեթե ամեն ինչ։

Մի՛ հրապարակեք նկարներ, որտեղ երեխան մեքենայի մոտ է

Բացի ինֆորմացիա տրամադրելուց՝ այսպես դուք ռիսկի տակ եք դնում նաև սեփական անձը։ Լուսանկարում պատկերված ծնողները, ովքեր մեքենայով տանում են իրենց երեխային, հայտնվել են բանտում՝ երեխայի հետ անզգույշ վարվելու և անվտանգությանը սպառնալու համար։

Մի՛ հրապարակեք լուսանկարներ, որտեղ Ձեր երեխան մերկ կամ կիսամերկ է

Հնարավոր է՝ այդպիսի լուսանկարները ուրախացնեն Ձեզ և Ձեր հարազատներին, սակայն կան «հիվանդ» մարդիկ, ովքեր այդ լուսանկարները կարող են ուրիշ նպատակների ծառայեցնել։

Մի՛ հրապարակեք նկարներ, որոնց պատճառով երեխան կամաչի հետագայում

Համացանցի դարաշրջանում հնարավոր չէ գուշակել, թե ինչ կկատարվի այդ լուսանկարի հետ։ Դա կարող է նույնիսկ համացանցային հիթ դառնալ և անուղղելի հոգեբանական վնաս հասցնել Ձեր երեխային։ Այդ իսկ պատճառով մեկ անգամ ևս մտածեք երեխայի այդպիսի լուսանկարները հրապարակելուց առաջ։

Խուսափեք Ձեր և ուրիշ երեխաների համատեղ լուսանկարներ հրապարակելուց

Մինչև Ձեր երեխայի և նրա համադասարանցիների լուսանկարը հրապարակելը մտածեք, որ նրանց ծնողները կարող են դեմ լինել դրան, իսկ Դուք իրավունք ունեք որոշել միայն Ձեր երեխայի համար։

Հիշեք, որ ցանկացած անգամ, երբ Դուք հրապարակում եք Ձեր երեխայի լուսանկարը համացանցում, դա հասանելի է լինում միլիոնավոր մարդկանց համար, ովքեր կարող են այդ նկարն օգտագործել իրենց քմահաճույքի համար։ Զգույշ եղեք և մշտապես մտածեք Ձեր երեխայի անվտանգության մասին։

Թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն ՀովասափյանՀարցվածների 29,4 տոկոսը նշել է, որ պետք է մնանք ԵԱՏՄ-ում, 35,1 տոկոսը կարծում է՝ պետք է շարժվել դեպի ԵՄ. սոցհարցում 300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համար Թուրքիայի արտգործնախարարը Նյու Յորքում մի շարք հանդիպումներ է անցկացրել Արտակարգ դեպք՝ Երևանում, 4 անչափահասներ քարերով և փայտերով հարվածներ են հասցրել 3 անչափահասներիԿոլումբիան խզում է դիվանագիտական ​​հարաբերությունները Իրանի հետ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում խստացվում է տաքսիների նկատմամբ վերահսկողությունը Թրամփը Սի Ծինփինի հետ հանդիպումից հետո նրա պատվին պետական ընթրիք է մատուցել Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները նվերներ են պատրաստել երկրպագուների համար, որոնք ներկա կլինեն այսօրվա հանդիպմանը Չինաստանի և ԱՄՆ-ի բանակցությունները նոր իմաստ են հաղորդել մեր հարաբերություններին. Սի Ծինփին Իրանը պատրաստ է պայմանավորվել ԱՄՆ ցանկացած օրինական կառավարության հետ. Փեզեշքիան Արտառոց դեպք՝ մի դպրոցում 17-ամյա աշակերտուհու պայուսակից հայտնաբերվել են ծխախոտներ ու սպիտակ փոշենման զանգվածՆավթի գներն աճել են Կինը երկու տարի ապրել է տանը իր դստեր և մահացած ամուսնու դիակի հետԵկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 25-ին ԵՄ-ն Հայաստանի արտադրանքը գրկաբաց չի ընդունի. ՌԴ ԱԳՆ Հայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր Ավետիսյան300-ից ավելի մարդ զոհվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն պատասխանատուներն այդպես էլ պաշտոնապես չեն ֆիքսվել, և որևէ մեկն այս արյունոտ իրադարձության համար չի պատժվել. Տիգրան Աբրահամյան Այն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք ՉալաբյանԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ տղայի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹԹրամփը Սի Ծինփինին նվիրել է սպիտակագլուխ արծվի արձան 19 հայ ծանրորդներ հանդես կգան Մ20 և Մ23 ԵԱ-ում Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան