Պետդեպ. ԱՄՆ-ն դադարեցնում է Սիրիայի հարցով Ռուսաստանի հետ երկկողմ շփումները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ն դադարեցրել է Սիրիայի հարցով Ռուսաստանի հետ երկկողմ շփումները: Այս մասին ասված է ԱՄՆ պետքարտուղարության տարածած հայտարարությունում:
Ըստ դրա՝ որոշումը դյուրին չի եղել: Ամեն դեպքում, պետքարտուղարությունում կարծում են, որ Ռուսաստանը «չի հետեւում հրադադարի ռեժիմի վերականգնման եւ պաշարված քաղաքներ մարդասիրական օգնություն հասցնելու շուրջ անցյալ ամիս կնքված համաձայնագրի պայմաններին»: Այդ կապակցությամբ ԱՄՆ-ն հետ է կանչել ռուս-ամերիկյան համատեղ կենտրոնի ստեղծմանը մասնակցելու նպատակով ավելի վաղ ուղարկված անձնակազմի անդամներին, որոնք պետք է հրադադարի ռեժիմի պահպանման դեպքում համակարգեին ռազմական համագործակցությունն ու հետախուզությունը:
Պետքարտուղարությունում ընդգծել են, որ շփումների դադարեցումը չի վնասի երկու երկրների կապերին՝ ուղղված Սիրիայում հակաահաբեկչական գործողություններին:



