Փարիզի քաղաքապետը՝ Քարդաշյանի վրա կատարված հարձակման մասին
ԼԱՅՖՓարիզի քաղաքապետ Անն Իդալգոն քննադատել է ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանի վրա Փարիզի հյուրանոցներից մեկում կատարված հարձակումը, փոխանցում է Le Progres-ը:
«Ես իմ կողմից իմ աջակցությունն եմ հայտնում նրան և ցանկանում եմ ասել, որ նրան մշտապես սպասում են Փարիզում: Ես վստահ եմ, որ ոստիկանությունը կհաստատի հարձակում գործած անձանց ինքնությունն ու կձերբակալի նրանց»,-ասել է Իդալգոն:
Նրա խոսքով՝ տեղի ունեցածը կազդի տուրիստական ոլորտի վրա, որը տուժել է 2015թ. տեղի ունեցած ահաբեկչական հարձակումներից հետո: Ավելի վաղ հաղորդվել է, որ Քարդաշյանը լքել է Փարիզը:
Reuters-ի տեղեկություններով՝ Քարդաշյանի մոտից միլիոնավոր դոլար արժողությամբ զարդեր են գողացել:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



