Լավրովը եւ Քերին հանդիպում են անցկացնում Նյու Յորքում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին Նյու Յորքում երկկողմ հանդիպում են անցկացնում Սիրիայի աջակցման միջազգային խմբի նիստից առաջ:
Բանակցությունները մամուլի համար փակ դռների հետեւում ընթանում Է Lotte New York Palace հյուրանոցում:
Ամերիկյան կողմը նշում Է, որ Լավրովը եւ Քերին ուշադրությունը կկենտրոնացնեն Սիրիայում հրադադարի պահպանման հարցի, ինչպես նաեւ Սիրիայի Հալեպի նահանգում հումանիտար ավտոշարասյան գնդակոծման վրա:
ԱՄՆ-ի պատվիրակության ներկայացուցիչն արձանագրել Է, որ Լավրովը եւ Քերին վերջին շաբաթվա ընթացքում սերտ կապ են պահպանել Սիրիայի վերաբերյալ համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո: «Այդ շփումները կշարունակվեն նաեւ հաջորդ օրերին»,-հավաստիացրել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



