Ինչ կանեին հայուհիները, եթե մեկ օրով տղամարդ դառնային. Ֆեյսբուքյան քննարկում
ԼԱՅՖWnews.am-ը գրում է.
Wnews.am-ը չի առաջարկում անցնել ծիածանի տակով, մենք միայն խնդրել ենք հայ աղջիկներին պատկերացնել, թե ինչ կանեին մեկ ամբողջ օր տղամարդ լինելու դեպքում:
Ահա թե ինչ ստացվեց:

Գայանե Աբասյան. լրագրող
Կարծում եմ՝ աղջիկների մեծամասնությունը կյանքում գոնե 1-2 անգամ տղա լինելու ցանկություն է ունեցել՝ մտածելով, որ այս կամ այն բանը կարող է անել, ինչ-որ բանի կարող է հասնել հենց արական սեռի ներկայացուցիչ լինելու դեպքում։ Շատերի մոտ փոքրուց ձևավորվել է այն կարծիքը, որ տղաներն ինչ-որ արտոնություններ ունեն, ավելի մեծ ազատություն ունեն, դրա համար «ավելի լավ է տղա լինել»։ Ժամանակին ինքս այդպես էի մտածում ու կարծում էի տղամարդկանց կյանքը շատ ավելի հեշտ է, հասարակ օրինակ՝ մտածում էի՝ «երանի տղա լինեի», որ սպորտային մեկնաբան դառնայի․․․ Բարեբախտաբար, փոխել եմ կարծիքս



