Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Վարսա. «Բժիշկը պատրաստ էր Գոռին «սպանել», միայն թե ինքը խայտառակ չլիներ»

ԼԱՅՖ

Blognews.am-ը գրում է.

Մեկ շաբաթ առաջ երգիչ Գոռ Սուջյանը հայտնվել է հիվանդանոցում, որտեղ, ինչպես նրա կինը՝ երգչուհի Վարսա Մինասյանն է նշում, ներարկված դեղի պատճառով հայտնվել է շատ ծանր վիճակում։ BlogNews-ի հետ զրույցում Վարսան ասաց, որ ամուսինն արդեն տանն է և լավ է զգում իրեն։ Ինչ վերաբերում է հիվանդանոցում կատարվածին, երգչուհին չի ցանկանում լռել այդ մասին, թեև խնդրին իրավական լուծում տալուն ամուսինը դեմ է։

Վարսան պատմում է, որ ամուսինը երկու օր 40, 41 աստիճան ջերմություն է ունեցել։ Շտապ օգնության բժիշկները երգչի մոտ ախտորոշել են թարախային անգինա: «Երբ երրորդ օրն էլ տաքությունը բարձրաձավ, որոշեցինք գնալ որևէ հիվանդանոց, որպեսզի հասկանանք՝ ինչն է խնդիրը: Գնացինք Պռոշյան փողոցում գտնվող «Արամյանց» բժշկական կենտրոն, ոմն բժիշկ-թերապևտ Կարինե Սմբատովնայի մոտ, խորհրդով, իբրև լավ մասնագետ։ Նա մեզ տարավ մի պալատ (եթե, իհարկե, դա կարելի էր պալատ կոչել), պառկեցրեց Գոռին և ասաց՝ պետք է շտապ բուժել հակաբիոտիկներով: Մենք համաձայնեցինք՝ մտածելով, որ ջերմությունը մի քիչ կիջնի։ Մի քանի անգամ զգուշացրինք, որ Գոռը ալերգիկ է, բայց նրա ցրվածությունն ու ինքնավստահությունը հասցրին նրան, որ ուղիղ 5 րոպե հետո Գոռն ընկավ  անաֆիլակտիկ շոկի մեջ»,- նշել է Վարսան՝ շեշտելով, որ դա սարսափելի ալերգիկ ռեակցիա է դեղից և հաշված րոպեներում սպանում է մարդուն:

«Մեր աչքի առաջ Գոռը դեֆորմացվեց և սկսեց շնչահեղձ լինել: Տեսնելով այդ վիճակը՝ «հարգելի» բժիշկը չէր թողնում, որ Գոռին տանենք վերակենդանացման բաժանմունք, որովհետև նա իրավունք չուներ մարդ պառկեցնելու և բուժում անելու, այն էլ՝ անգինայի դեպքում։ Ինքը դրա մասնագետը չէր: Նա պատրաստ էր Գոռին «սպանել», միայն թե ինքը խայտառակ չլիներ: Ուղղակի մեծ հրաշք էր, որ «Վերակենդանացման բաժանմունքը» գտնվում էր նույն հարկում: Մեր տագնապի պատճառով բոլորը հավաքվեցին և Գոռին շտապ տեղափոխեցին: Ուզում եմ մեծ շնորհակալություն հայտնել «Վերակենդանացման բաժանմունքի» հիանալի բժիշկներին, ովքեր փրկեցին ամուսնուս կյանքը։ Իրենք էլ խոստովանեցին, որ այդպիսի ծայրահեղ իրավիճակի դեռևս չէին հանդիպել»,- ավելացրեց երգչուհին:

Վարսան նշեց, որ ինքը բողոք կներկայացներ այդ բժշկուհու դեմ, բայց Գոռը դեմ է եղել։ «Եթե  խնդիրը տարածում գտնի, երևի ինչ-որ լուծում կստանա»,- նշեց երգչուհին։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Երևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿՇտապիր․ 20%-ը հետ ստանալու համար հաշված օրեր են մնացելԶապը երկու ամսով կալանավորվեց Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԱդրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ում 9-ամյա երեխան ընկել է եռացող ջրի մեջ․ մանրամասներՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Փաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա ԿոստանյանՆեթանյահուի ինքնաթիռը թռել է Կանադայի վրայով, որի վարչապետը սպառնացել է ձերբակալել նրան «ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութԻնչպիսի եղանակ է խոստանում ամբողջ հոկտեմբերըՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանՍի Ծինփինը նշել է, որ Չինաստան-ԱՄՆ բանակցությունները նոր իմաստ են հաղորդել իրենց հարաբերություններին Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը Թուլացրի պաշտպանությունս և վճարեցի դրա համար․ Ռուֆին՝ Ծառուկյանից կրած պարտության մասին Հայաստան գազի մատակարարման հետ կապված նորություն կաԹիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն ՀովասափյանՀարցվածների 29,4 տոկոսը նշել է, որ պետք է մնանք ԵԱՏՄ-ում, 35,1 տոկոսը կարծում է՝ պետք է շարժվել դեպի ԵՄ. սոցհարցում 300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համար Թուրքիայի արտգործնախարարը Նյու Յորքում մի շարք հանդիպումներ է անցկացրել Արտակարգ դեպք՝ Երևանում, 4 անչափահասներ քարերով և փայտերով հարվածներ են հասցրել 3 անչափահասներիԿոլումբիան խզում է դիվանագիտական ​​հարաբերությունները Իրանի հետ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում խստացվում է տաքսիների նկատմամբ վերահսկողությունը Թրամփը Սի Ծինփինի հետ հանդիպումից հետո նրա պատվին պետական ընթրիք է մատուցել Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները նվերներ են պատրաստել երկրպագուների համար, որոնք ներկա կլինեն այսօրվա հանդիպմանը Չինաստանի և ԱՄՆ-ի բանակցությունները նոր իմաստ են հաղորդել մեր հարաբերություններին. Սի Ծինփին Իրանը պատրաստ է պայմանավորվել ԱՄՆ ցանկացած օրինական կառավարության հետ. Փեզեշքիան Արտառոց դեպք՝ մի դպրոցում 17-ամյա աշակերտուհու պայուսակից հայտնաբերվել են ծխախոտներ ու սպիտակ փոշենման զանգվածՆավթի գներն աճել են Կինը երկու տարի ապրել է տանը իր դստեր և մահացած ամուսնու դիակի հետԵկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն Մարուքյան