ԶԼՄ-ներին հայտնի Է դարձել ԻՊ-ի պարագլուխ ալ Բաղդադիին թունավորելու փորձի մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիին փորձել են թունավորել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Iraqi Media News Agency իրաքյան գործակալությունը՝ հղում անելով Նինվեի նահանգում իր աղբյուրին:
Իրաքի հյուսիսի Նինվեի նահանգում Է գտնվում ԻՊ-ի գլխավոր պատվարը՝ 2014 թվականին գրավված Մոսուլ քաղաքը:
«Հետախուզության տվյալներ են ստացվել առ այն, որ ԻՊ-ի պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադին ու եւս երեք առաջատար հրամանատարներ թունավորվել են նրանց կերակրին խառնված թույնով»,-նշել Է գործակալության զրուցակիցը:
Նրա խոսքով՝ միջադեպը տեղի Է ունեցել Մոսուլից հարավ-արեւմուտք ընկած շրջանում՝ Սիրիայի հետ սահմանից ոչ հեռու: «ԻՊ-ն ձերբակալություններ Է սկսել այն շրջանում, որտեղ գտնվում Էր ալ Բաղդադին»,-ասել Է աղբյուրը, նշելով, որ զինյալները «տառապում են ծանր թունավորումից», նրանց անհայտ վայր են տեղափոխել:
Iraqi Media News Agency-ի զրուցակիցը հավելել Է, որ ալ Բաղդադիի տեղափոխումները հայտնի են միայն մերձավոր շրջապատին, ԻՊ-ի պարագլուխը մշտապես փոխում Է իր գտնվելու վայրը Իրաքում եւ Սիրիայում:
Այս տարի ԶԼՄ-ները հայնել են ավիահարվածի հետեւանքով ալ Բաղդադիի ոչնչացման կամ վիրավորվելու մասին, բայց տեղեկատվությունը չի հաստատել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



