Եթե այտերին ունեք փոսիկներ, ապա դուք բախտավոր եք. ահա` ինչու
ԼԱՅՖLife.panorama.am-ը գրում է.
Որոշ մարդկանց մոտ ժպիտն այտերին առաջացնում է փոսիկներ, որն այդ մարդկանց դարձնում է առավել գրավիչ, խարիզմատիկ ու հմայիչ։ Այս փոսիկները կարող են խելքահան անել հակառակ սեռի յուրաքանչյուր ներկայացուցչի։ Դա է պատճառը, որ շատերը երազում են ունենալ այսպիսի «զենք» իրենք զինանոցում։
Քչերը գիտեն, սակայն, որ աշխարհի բնակչության միայն 20 տոկոսն ունի այս հմայիչ հատկությունը, իսկ մյուս 80 տոկոսին մնում է միայն հմայվել։
Կատարված հետազոտության արդյունքները ցույցեն տվել, որ այս փոսիկները հանդիսանում են ոչ այլ ինչ, քան գենետիկորեն մկանային դեֆորմացիայի արդյունք։ Այսինքն, այն ունենալու միակ միջոցը գենետիկան է։
Ժողովրդական իմաստությունն ասում է, որ այտերին փոսիկներ ունեցողները երջանիկ են լինում ամբողջ կյանքում։ Նրանք նաև առանձնանում են իրենց անկախ հայացքներով, հաղորդակցման բարձր հմտություններով։
Իսկ ինչպես ընդունել փոսիկները՝ գենետիկական դեֆե՞կտ, թե՞ նվեր բնությունից, յուրաքանչյուրը որոշում է իր համար։ Սակայն այսպիսի բացառիկ հատկությունը զարդարում է յուրաքանչյուր դեմք։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



