Երևան, 04.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Վիրավորված զինվորն ապաքինվում է և չի ափսոսում իր կատարածի համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ապրիլյան պատերազմում վիրավորված հայ զինվորները քառօրյա պատերազմից հետո էլ ցանկանում են լինել դիրքերում, կռվել և տեսնել, թե ինչպես են այնտեղ քաջաբար իրենց դրսևորում հայ դիրքապահները։ Այդպիսի զինվորներից մեկն է Ռոլանդ Սահակյանը։

Թալիշում Ռոլանդը շատ ծանր վիրավորվել էր, և երբ նրան տեղափոխել էին Երևանի կենտրոնական հոսպիտալ, բժիշկները գրեթե հույս չէին տվել։ Սակայն, Աստծո կամոք, նրան երեք ամիս անց վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են պալատ։

Ռոլանդը բանակ է զորակոչվել այս տարվա հունվարի 8-ին։ Ընդամենը երեք ամիս անց՝ ապրիլի 4-ին, տեղի է ունեցել դեպքը։ Վնասվածքները ստացել է դիրքեր բարձրանալու ճանապարհին։ Պատմում է, որ մեքենան վարել է ինքը: Հակառակորդի ռմբակոծության ժամանակ էլ շարունակել է վարել, սակայն տեսնելով, որ այն չի դադարում,փորձել է մեքենայից դուրս գալ: Եվ, ինչպես ինքն է պատմում, չի հասցրել, անօդաչու սարքով խփել են։

«Վիրավորվել եմ մարմնի տարբեր մասերում՝ թոքի աջ հատվածից մինչև ձախը։ Ընդհանուր առմամբ տարել եմ 10 վիրահատություն։ Մեկն էլ դեռ սպասվում է։ Շնորհակալ եմ հոսպիտալի բժիշկներին, որ օգնեցին ինձ ոտքի կանգնել։ Մարտակերտից, երբ բերել են Երևան, ընդամենը 1% հույս են տվել, իսկ հիմա ես Ձեզ հետ խոսում եմ, բակում եմ լինում։ Այստեղի բժիշկների շնորհիվ է»։

Իր մասին պատմելիս Ռոլանդն ասում էր, որ մինչև բանակ գնալը զբաղվել է գյուղատնտեսությամբ։ Նաև ցանկացել է բանակից զորացրվելուց հետո բարձրագույն կրթություն ստանալ։ «Մտածում էի ընդունվել Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտ, լողի բաժին։ Լողալ շատ եմ սիրում։ Ինքս եմ սովորել լողալ, ոչ ոքի մոտ չեմ պարապել»։


Հարցին, թե ինքը որևէ պատվոգիր կամ մեդալ, արդյոք, ստացե՞լ է, պատասխանեց, որ չի ստացել և չի էլ սպասում։

«Պատվոգրի կամ մեդալի համար չէի գնացել այնտեղ։Չնայած հիմա սայլակով եմ, չեմ փոշմանում իմ արած քայլի համար։ Բոլորս՝ վիրավոր, թե մահացած, ամեն ինչ արել ենք մեր ընտանիքների համար՝ գիտակցելով մեր քայլի հետևանքները։ Մենք դիմել ենք այդ քայլին, որ մեր երկրում բոլորը հանգիստ քնեն, որ իմանան՝ դիրքերում կան մարդիկ, ովքեր պաշտպանում են իրենց։ Եթե հնարավորություն լինի, կրկին կգնամ կռվելու։ Ես առաջին գծում չեմ եղել, դիվիզիոնում էի, վարորդ էի: Մեր հաշվարկի հրամանատարի հետ հրանոթը տեղափոխելիս ընկանք ռմբակոծության տակ (ճանապարհը շատ էր կրակակովում)։ Դիրքերում չեմ եղել, բայց շատ կուզենայի գնալ այնտեղ, տեսնել, թե ոնց են կռվում մեր տղերքը»։

Լիլիթ Դեմուրյան

Իրանը պայմաններ է սահմանում Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնման համար. WSJ37-ամյա վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և կողաշրջված հայտնվել դաշտում․ կա վիրավորՀՀ վերաարտահանումը լրջագույն թիրախ է. Հրայր ԿամենդատյանՏուրիստական հաբեր մարզերում․ ներդրումներ, աշխատատեղեր և կայուն աճ. Հրայր ԿամենդատյանՊատուհասներ առանց սահմանների. Էդմոն ՄարուքյանԱվետիք Չալաբյանը` «ՀայաՔվեի» առաջացման և պատմության մասին` ԵվրախորհրդարանիցԻշխանությունը գործի է դրել իր բոլոր ուժերը ընդդիմադիր գործիչներին չեզոքացնելու համար. Անահիտ ԱդամյանՌազմավարական բնակեցում․ ազգային անվտանգության և պետականության ամրապնդման հիմքը. Հրայր ԿամենդատյանԱշխատասիրությունից մինչև կախվածություն․ ընտրության վտանգը. Մհեր Ավետիսյան Հայաստանում իրավունքը պետք է գերակայի, վստահ ենք` կգերակայի. Արամ ՎարդևանյանԱրմեն Աշոտյանի տնային կալանքը երկարացվեց ևս մեկ ամսով. Ռուբեն ՄելիքյանԲեյրութում պայթյունի տարելիցին ՀՀ դեսպանությունը զորակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներինՆոր հասցե, նոր հնարավորություններ․ «Դոմուս»-ն արդեն Ավանում էԻսպանիան 25 միլիոն եվրո կհատկացնի Սեուտայում գտնվող միգրանտ երեխաներին օգնելու համարԲախվել են «Lada»-ն ու «Kia»-ն. մեկ այլ «Kia», խույս տալով վթարից, բախվել է հողաթմբին. վիրավորներ կանԿայանված մեքենայից գիշերը հանել, տարել են թափարգելը, լուսարձակները, հովացման համակարգի քողարկիչն ու շարժիչի ծածկոցըՆերդրում Հայաստանի երաժշտական ապագայի մեջ. «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի և «Ռենշին»-ի համագործակցությունը նոր հնարավորություններ է ստեղծում պատանի երաժիշտների համար«ԱՆԹՈԼՈԳԻԱ» ․ Ժամանակակից պարի բազմազանությունը մեկ բեմում Մոլդովայում երաշտի պատճառով սահմանափակել են ջրի օգտագործումըEuromoney-ին՝ Կոնվերս Բանկի թվային փոխակերպման և «Armenia’s Best Digital Bank for Consumers» մրցանակի մասինՂրղզստանում նոր օրենքով արգելվել է դիակիզnւմըՄի շտապեք պատասխանել. նախ ստուգեք հարցը․ Մհեր ԱվետիսյանԹուրքիան կոչ է արել ապահովել իր նավերի անվտանգությունը Սև ծովում Թրամփն Իրանին վերջնագիր է ներկայացրել․ Bloomberg Պատրաստ եմ Ձեզ հետ համատեղ աշխատել՝ ամրապնդելու Չինաստանի ԺՆՀԺ-ի և ՀՀ ԱԺ-ի միջև համագործակցությունը. Չժաո Լեցզիի ուղերձը Ռուբինյանին Moody’s-ը բարձրացրել է Ակբա բանկի վարկանիշի հեռանկարըԱյս կինը դաժանորեն սպանել է ամուսնունՖասթ Բանկի աջակցությամբ կայացել է մետաբոլիկ համախտանիշի թեմայով համաժողովՊենտագոնը հաստատել է Ուկրաինայի օգնության խմբի ղեկավարությունը ՆԱՏՕ-ի մեկ այլ երկրի փոխանցելու մտադրությունը Ի տարբերություն Հայփոստի, ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանի կառավարման օրոք սակագին չի բարձրացրել. Դավիթ ՂազինյանՏիգրան Աբրահամյանի ելույթը Ազգային ժողովում 85-ամյա Իզաուրան գրավում է ինտերնետը՝ Բրազիլիայի հավաքականի գույներով նրբագեղ կերպարներով Investor's Day Ամերիայում․ Կապիտալի շուկայի վերլուծություն և ներդրումային նոր հնարավորություններ ԵՄ-ն Իսպանիայից տվյալներ է պահանջում Մարոկկո վերադարձած միգրանտների թվի մասին․ Politico Լոռու մարզում Վանաձոր և Գյուլագարակ համայնքներին է վերադարձվել 12 հողատարածք, դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 35 քրեական վարույթ. Գլխավոր դատախազություն Եթե վարչապետ լինեմ, կանեմ դա շատ արագ, որպես ընդդիմադիր լիդեր՝ տանը նստած, չունեմ այդ հնարավորությունը. Կարապետյանը՝ դեպի ՌԴ արտահանման խնդիրների լուծման մասին «Երկիրը չենք տանելու ցնցումների»․ Սամվել ԿարապետյանԻրինա Յոլյանի ելույթը Ազգային ժողովում Անդրանիկ Գևորգյանի ելույթը ԱԺ-ում ԱՄՆ-ն oգտագործել է իր hեռահար hրթիռների գրեթե ողջ պաշարը Իրանի դեմ պшտերազմի ընթացքում․ Reuters Ես բարեգործություն արել եմ, երբ Նիկոլ Փաշինյանը 1,500 դոլարանոց բիզնես ուներ, սեղանների տակով վազվզում, իրեն հովանավորներ էր ման գալիս. Սամվել Կարապետյան Հարություն Մնացականյանի ելույթը ԱԺ-ում Ի տարբերություն Հայփոստի, ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանի կառավարման օրոք սակագին չի բարձրացրել. Դավիթ Ղազինյան2026 թվականի ընտրությունները անցել են բազում ընտրակեղծարարություններով. Արմեն ՄանվելյանՈւկրաինան ՆԱՏՕ–ի անդամ երբեք չի դառնա. Զալուժնի Չտես գյորմամիշ ժողովուրդ են, ուզում են մի բան կառավարել իրենց կյանքում, հիմա տալիս ենք, թող կառավարեն. Կարապետյան (Տեսանյութ) Վաշինգտոնում բռնկված անտառային հրդեհները nչնչացրել են ավելի քան 700 շինություն, 64,000 մարդ ստիպված են եղել լքել իրենց տները Մի որոշում, որը կարող է փոխել Հայաստանի ապագանԱդրբեջանի և Հայաստանի միջև երկկողմ բանակցությունները կարևոր արդյունքներ են տալիս խաղաղ գործընթացում․ Բայրամով Ինչ իրավիճակ է Առինջ Մոլում. ուղիղ