Հունգարիայի հանրաքվեն վտանգավոր խաղ է. Մարտին Շուլց
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀունգարիայում հանրաքվեի անցկացումը ԵՄ քվոտաներով փախստականների ընդունման հարցով հարցականի տակ է դնում համերաշխությունը Եվրոպայում: Այսպիսի կարծիք է հայտնել Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը Funke մեդիախմբի պարբերականներին տված հարցազրույցում:
«Համաձայն փախստականների տեղաբաշխման կարգի՝ Հունգարիան պետք է ընդունի միայն մոտ 1.3 հազար փախստական: Այդ առիթով հանրաքվեի անցկացումը վտանգավոր խաղ է»,- համարում է Եվրախորհրդարանի նախագահը: «Դա հարցականի տակ է դնում եվրոպական օրենսդրության իրավաչափությունը, որի մշակմանը մասնակցել է ինքը Հունգարիան»,- նշել է Շուլցը:
Շուլցի կարծիքով՝ Բրյուսելը պետք է կրճատի այն երկրների ֆինանսավորումը, որոնք պատրաստ չեն համերաշխություն ցուցաբերել փախստականների ընդունման հարցում: Միաժամանակ նա դեմ է արտահայտվել ԵՄ-ից Հունգարիայի բացառմանը: Նրա խոսքով՝ «դա օգուտ չի բերի»:
Հունգարիայում անցկացվում է հանրաքվե ԵՄ քվոտաներով փախստականների ընդունման հարցով:



