Քալիֆորնիայում անտառային հրդեհը տասնյակ բնակելի տներ եւ շինություններ է ոչնչացրել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱնտառային հրդեհն ամերիկյան Քալիֆորնիա նահանգի հյուսիսում տասնյակ տներ եւ շինություններ է ոչնչացրել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Las Vegas Sun-ը:
Նահանգի հյուսիսային Սանտա Քրուս եւ Սանտա Կլարա շրջաններում հրդեհը մոլեգնում է արդեն մի քանի օր: Դեռեւս սեպտեմբերի 27-ին հանձնարարվել էր տարհանել վտանգավոր գոտում գտնվող հարյուրավոր բնակիչների: Շաբաթ երեկոյան պատկան մարմինները հայտնել են, որ հրդեհը վերահսկողության տակ է 66%-ով:
Վերջին տվյալներով՝ հրդեհը 18 ք.կմ տարածք է ընդգրկել, կրակը սպառնում է 163 բնակելի տների եւ շինությունների:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
5
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ



