Հեծանիվով Առնոլդ Շվարցենեգերին կանգնեցրել է գերմանական ոստիկանությունը. նրան «փրկել է» սելֆին` ոստիկանի հետ
ՖՈՏՈ69-ամյա Առնոլդ Շվարցենեգերը Մյունխենում հեծանիվ էր քշում, երբ նրան կանգնեցրել է տեղի ոստիկանությունը:
Պարզվում է` Կալիֆորնիայի նախկին նահանգապետը արգելված վայրում էր վարում հեծանիվը: Ինչպես նշում է Daily Mail-ը` դերասանին տուգանք է նշանակվել օրենքը խախտելու համար:

Շվարցենեգերը ներողություն է խնդրել եւ ոստիկանին առաջարկել է համատեղ սելֆի անել եւ մոռանալ միջադեպի մասին:

Դատելով համացանցում հայտնված լուսանկարից` ոստիկանության աշխատակիցը սիրով ընդունել է հոլիվուդյան աստղի առաջարկը:

Առնին Մյունխենում ընկերուհու` Հիզեր Միլիգանի հետ է: Արդեն քանի տարի է` նրանք միասին են հայտնվում Octoberfest-ին:

1
Հայտնաբերվել է հինգ տարեկան աղջկա դիակ․ մայրը գլխավոր կասկածյալն է
2
Ավտոբուսի վարորդը թոշակառու կնոջը «դուրս է շպրտել» ՝ հրաժարվելով նրան անվճար տեղափոխել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
3
Վթար է. նոյեմբերի 5-ին, 6-ին, 7-ին ջուր չի լինելու
4
Մաhացել է երգչուհի Էմմա Պետրոսյանի մայրը
5
«Ամուսնուս, աղջկաս մահվանից հետո հանուն Վաչագանիս էի ապրում, հիմա սա ապրել չէ». ավագ սերժանտ Վաչագան...



