Դաժան ու ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում․ հարսանքավորների Lexus-ը մխրճվել է բեռնատարի մեջ․ մայր ու աղջիկ մահացել են
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆShamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Lexus մակնիշի 10 UT 101 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Արմավիր ավտոճանապարհի 26-րդ կմ հատվածում մխրճվել է իր առջևով ընթացող ԶԻԼ մակնիշի 34 TD 326 համարանիշի ավտոմեքենայի մեջ։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, իսկ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նա նույնպես մահացել է։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի աշխատակիցները, վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի և հրամանատարի տեղակալ Յուրա Հովհաննիսյանի գլխավորությամբ։
Շարունակությունը՝ այստեղ:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...



