Հալեպում հրթիռակոծություններից երկու հիվանդանոցներ են վնասվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀալեպի արևելքում գտնվող M10 hիվանդանոցը ենթարկվել է ավիահարվածների: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով DW-ն, Մարդու իրավունքների դիտորդական սիրիական խորհրդի տեղեկացմամբ, հարձակման արդյունքում մահացել է մեկ մարդ, շենքն էականորեն վնասվել է:
Հիվանդանոցը փակվել էր սեպտեմբերի 28-ի հրթիռակոծությունից հետո, նույն օրը վնասվել էր նաև քաղաքի M1 հիվանդանոցը: Երկու բժշկական հաստատություններն էլ լրջորեն վնասվել էին, մնացել առանց ջրի: Մարդու իրավունքների դիտորդական սիրիական խորհուրդը կարծում է, որ հիվանդանոցները հատուկ թիրախավորվել են: M10 հիվանդանոցի տնօրեն Աբու Ռաջաբի խոսքով` հրթիռակոծության հետևանքով զոհվել են երկու հիվանդներ:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը հիվանդանոցների թիրախավորումներն անվանել է «ռազմական հանցագործություններ»:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



