«Հայկական ժամանակ». Ծեծի ենթարկված «Պանտերա» պահնորդական ընկերության աշխատակցը շատ ծանր հոգեվիճակում է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Նշենք, որ այս շաբաթվա սկզբին Խոցանյանը, որ շարունակում է գտնվել թիվ 1 համալսարանական հիվանդանոցում, վիրահատվել է։ Մեզ հետ զրույցում Խոցանյանին վիրահատող բժիշկ Աննա Պողոսյանն ասաց, որ վիրահատվել է Խոցանյանի քիթը ել ակնակապիճի հատակները։ Խոցանյանն արդեն տեղափոխվել է հիվանդասենյակ և բժիշկն նրա Վիճակը գնահատում Է միջին ծանրության։ Մեր հարցին ի պատասխան՝ Պողոտանը նշեց, որ քննիչները փորձել են հարցաքննել ծեծի ենթարկված անվտանգության աշխատակցին, սակայն իրենք թույլ չեն տվել։ «Նրա հոգեվիճակը շատ վատ է։ Հոգեբույժ է գալիս՝ նրա հետ աշխատում։ Մինչև վիճակը չկարգավորվի հնարավոր չէ նրան հարցաքննել»,– ասաց Աննա Պողոսյանը։
Հիշեցնենք, որ այս գործում դեռևս կասկածվող կամ մեղադրվող անձ ներգրավված չէ։ Ծեծից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության բաժնի նախկին պետ, ոստիկանության գնդապետ Վանիկ Թանգամյանի որդին 26– ամյա Հարություն Թանգամյանը ինքնակամ ներկայացել էր ոստիկանության Մարաշի բաժանմունք, ինքնախոստովանական բացատրություն տվել և ազատ արձակվել»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։



