Հովտաշատ գյուղում երիտասարդի դի է հայտնաբերվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆNews.am-ը գրում է.
Արարատի մարզի Հովտաշատ գյուղում դժբախտ դեպք է տեղի ունեցել։ NEWS.am-ին հայտնի է դարձել, որ սեպտեմբերի 29-ին Հովտաշատ գյուղի Սայաթ Նովա փողոցի հարակից տարածքում գտնվող ջրավազանի մոտ հայտնաբերվել է երիտասարդ տղամարդու դի։ Ավելի ուշ պարզվել է, որ նա նույն գյուղի 24-ամյա բնակիչն է։
Նախնական տեղեկություններով՝ էլեկտրական ջրի պոմպի վերանորոգման և միացման աշխատանքներ կատարելիս անզգուշաբար էլեկտրահարվել և տեղում մահացել է: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, մահվան հանգամանքները պարզվում են։
1
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
Օգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետները
4
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը
5
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը



