Էրդողանն ու Պուտինը կհանդիպեն Բաքվում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկուշաբթի կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Բաքվում հանդիպելու հեռանկարը, հաղորդել է Կրեմլի պաշտոնական կայքը:
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցությանը, այդ թվում՝ էներգետիկ նախագծերի իրականացմանն առնչվող հարցեր:
Կողմերը պայմանավորվել են սկսել աշխատանքները Բաքվում Եվրոպական խաղերի բացման արարողության ընթացքում երկու առաջնորդների հնարավոր շփման համար:
Ավելի վաղ Մոսկվան ու Անկարան պայմանավորվել են «Թուրքական հոսք» գազատարի կառուցման հարցում, և Բաքվում հավանաբար կքննարկվի նաև այս նախագիծը:
XX
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
4
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



