Ատամները սպիտակեցնելու ու ատամնաքարերից ազատվելու հիանալի միջոց
ԼԱՅՖEntertrain.1in.am-ը գրում է.
Բոլորը գիտեն, որ գեղեցիկ ժպիտի գրավականը բերանի առողջ խոռոչն է:
Սակայն մեզնից շատերը անտեսում են այդ փաստը:
EnterTrain-ը ներկայացնում է ատամները սպիտակեցնելու ու ատամնաքարերից ազատվելու հիանալի միջոց:
Ինչպե՞ս ազատվել ատամնաքարերից

Անհրաժեշտ բաղադրիչները
- Աղ
- Ջուր
- Ջրածնի պերօքսիդ
- Ատամի խոզանակ
- Բաժակ
- Ատամնաթել
- Բերանի խոռոչի ողողման հեղուկ
Պատրաստման եղանակը
1 Խառնեք 1 ճաշի գդալ սոդան ½ թեյի գդալ աղի հետ: Թրջիր ատամի խոզանակը ջրի մեջ ու մաքրիր ատամներդ ստացված խառնուրդով 30 վայրկյան:
2 Ապա 100 գրամ ջրին ավելացրեք 100 գր ջրածնի պերօքսիդ: Ողողեք ստացված խառնուրդով բերանի խոռոչը:
3 Օգտագործեք ատամնաթել՝ մաքրելու ատամների մակերեսը փառից:
4 Ողողեք բերանի խոռոչը ողողման հեղուկով, լավ կլինի, որ այն սպիրտ չպարունակի:

Այդ պրոցեդուրան տեսանելի արդյունք կտա, եթե այն կրկնեք 7 օրը մեկ՝ ոչ հաճախ: 2 ամիս անց արդյունքն ակնհայտ կլինի:



