Apple-ի աշխատակիցը պատմել է iPhone 8-ի մասին
ԼԱՅՖApple-ի աշխատակիցը լրագրողներին պատմել է Apple-ի նոր սմարթֆոնի վրա կատարվող աշխատանքի մանրամասները, որը ենթադրաբար կստանա iPhone 8 անվանումը: Այս մասին հաղորդել է Business Insider-ը:
Ընկերության՝ Իսրայելի գրասենյակի աշխատողի խոսքով՝ Apple-ը պլանավորում է հրաժարվել iPhone 7s միջանկյալ մոդելից: Իր գործընկերներն աշխատում են գաջեթի արմատական դիզայնի վրա, ուստիեւ այն կստանա iPhone 8 անվանումը: Մասնավորապես, ինժեներները պլանավորում են ազատվել դիսփլեյի շրջանակներից:
MacRumors-ի տվյալներով՝ Apple-ի նոր սմարթֆոնը կթողարկվի 2017 թվականին եւ լովին պատրաստված կլինի ապակուց: Այն կստանա անշրջանակ էկրան, իսկ մատնադրոշմների տվիչը, բարձրախոսը եւ ճակատային խցիկը տեղադրված կլինեն դիսփլեյի մեջ:
Սեպտեմբերի սկզբին Apple-ը ներկայացրել է նոր iPhone 7-ը եւ iPhone 7 Plus-ը:



