Երևան, 14.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Իրատես». «Մկների» ու «աղվեսների» ձեռքը բռնելու ժամանակը. ո՞վ կհրաժարվի նման «յուղոտ պատառից»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Իրատես» թերթը գրում է. «Աբսուրդ է, բայց Հայաստանում արդարադատության համակարգն ամենից շատ արդարության խնդիր ունի։ Այստեղ արմատական, կտրուկ լուծումներ են հարկավոր։ Առանձին քննարկման թեմա է վաղաժամկետ ազատման դրույթի կիրառումը, որի մասին տարիներ շարունակ խոսում են ցմահ ազատազրկվածները։

Այս խնդրի առնչությամբ պետությունը մշտապես որդեգրել է, կոպիտ ասած, «ցրողական» գործելաոճ՝ անընդհատ լարված վիճակում պահելով այդ հոդվածի կիրառմանը սպասող դատապարտյալներին ու նրանց հարազատներին։ Նրանցից շատերի քսան տարին արդեն լրացել է, սակայն ցանկալի ազատությունն այդպես էլ իրական չի դառնում։ Վերջերս հրապարակ նետված այն տեղեկությունը, որ հնարավոր է համաներում հայտարարվի, բավականին մեծ ոգեւորություն էր առաջացրել ցմահ ազատազրկվածների շրջանում, սակայն այդպես էլ պաշտոնապես չհստակեցվեց՝ ի վերջո, լինելո՞ւ է դա, թե՞ ոչ։

Իսկ մինչ այդ մի ուշագրավ հանգամանք. պետությունը յուրաքանչյուր դատապարտյալի օրապահիկի համար ամսական հատկացնում է 120 հազար դրամ, այնինչ բոլոր ազատազրկվածները միաբերան պնդում են, թե հազիվ 30 հազարն է ծախսվում իրենց սննդի վրա, քանի որ ամեն օր էժանագին մակարոն ու ցորեն են ուտում։ Իսկ ո՞ւր են գնում այդ գումարները՝ հարցրինք։ Դատապարտյալները միամիտ համարեցին հարցը եւ նշեցին. «Ձեզ ի՞նչ է թվում, ինչո՞ւ չեն կիրառում վաղաժամկետ ազատումը, որովհետեւ յուրաքանչյուր բանտարկյալ իրենց համար փողի տոպրակ է։ Բյուջեից նրանց «գլխաքանակով» գումարներ են դուրս գրվում, ու կեսից ավելին մտնում է «արդարադատության» վերադասների գրպանը։ Ո՞վ կհրաժարվի նման յուղոտ պատառից, հետո՞ ինչ, որ օրենքը չի պահպանվում, ու մարդկանց ճակատագրեր են խեղվում»։

Ստացվում է, որ յուրաքանչյուր դատապարտյալի օրապահիկի համար բյուջեից ավելի շատ գումար է դուրս գրվում, քան, ասենք, ուսուցչի աշխատավարձը վճարելու համար։ Խղճուկ թոշակների ու նպաստների հետ համեմատությունն էլ լրիվ ավելորդ է։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ չի կիրառվում օրենքը, որ եւ՛ ցմահ ազատազրկվածներն ազատություն ստանան, եւ՛ բավականին կլորիկ գումար տնտեսվի՝ ուղղվելով տնտեսության այլ ոլորտների զարգացմանը։ Հայտնի ֆիլմի հրաշալի խոսքերը, թերեւս, լավագույնս են բնութագրում իրավիճակը. «Մեր պետությունը բժշկին քիչ է վճարում, հովվին քիչ է վճարում, բոլորին քիչ է վճարում, որ խնայված միջոցներով էս երկիրը երկիր դարձնի, իսկ դու գողանում ես այդ խնայված միջոցները սերմացու գողացող մկան պես, թուխս գողացող աղվեսի պես»։ 

Կարիք կա՞ ասելու, որ «մկների» ու «աղվեսների» ձեռքը բռնելու եւ երկիրը երկիր դարձնելու ժամանակն է։ Վաղո՛ւց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վովային կգործուղեն Սահմանադրական դատարանՆիկոլ Փաշինյանը վախենում է Սամվել Կարապետյանից, արդյունքում Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգվեց մեկ ամսով. Շիրազ ՄանուկյանՆոր բաժանում է արվել, սա այլեւս սեւ-սպիտակի խնդիր չէ. Մարուքյան Իրենց պատգամավորներից մեկն էլ ասում էր, որ ժողովրդը իրավունք ունի այցելելու ռազմական նշանակություն ունեցող վայրեր. Արեգ ՍավգուլյանՆովոպասիդի թաքնված վտանգները. ինչ պետք է իմանալ նախքան այն օգտագործելըՀաղթելու ենք ոչ թե մրցակցությամբ, այլ միասնականությամբ. Սամվել Կարապետյանի թիմի համար սա ռազմավարական հրամայական է. Արթուր Միքայելյան Ժողովրդին մեղադրում եք 5000 դրամի համար, ինքներդ էլ բացում եք երկրի դարպասները․ Արեգ ՍավգուլյանՓաշինյանը ահաբեկում է հանրությանը՝ խաղաղության դիսկուրսով Այս ընտրություններում հաղթելու է հայ ժողովուրդը և նրա շահերը ներկայացնող ուժերը․ Արսեն Գրիգորյան«Ոչ «Արևմտյան Ադրբեջանին»» շարժումը ուժեղացնում է հասարակական մոբիլիզացիան․ Սյունիքը՝ ուշադրության կենտրոնում (տեսանյութ) Ջրամբարի տարածքում մահացած մարմին է հայտնաբերվելԱղքատների խմիչքից՝ աշխարհի ամենավաճառվողներից մեկը. «Փաստ»Սամվել Կարապետյանը՝ լինելու է Հայաստանի հաջորդ վարչապետ. Ռուբեն ՎելիցյանԸնտրակաշառք՝ պետական բյուջեի հաշվին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ՄԱՐՏԻ). Ռոբոտ-մեքենաների ավտոարշավը, Մայրու հեղափոխությունը, «Պլուտոնի» անվանակոչումը. «Փաստ»Հայրը հայտնել է, որ ցանկացել են տնային պայմաններում բուժել այրվածքները, սակայն երեխան վատացել է և տեղափոխել են «Գավառ» բժշկական կենտրոն. նոր մանրամասներԱռողջ քաղաքական ուժերը պետք է միավորվեն՝ երկրի ապագան պաշտպանելու համար․ Աննա ԿոստանյանՋուր չի լինի․ հասցեներ 36 հազար թոշակի գնողունակության մասին. Հրայր ԿամենդատյանԻնչքան շատ գնան հեռու վայրեր, այդքան ազգակործան որոշումներ չեն իրականացնի. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ինչպե'ս է Չարենցն «օգտագործվում» քպ-ական ստոր քարոզչության կողմից. Մենուա ՍողոմոնյանԻրանցի փախստականները Հայաստանում. հյուրընկալություն և բնակարանային ճգնաժամ. «Փաստ»Խոշոր հարկատուները՝ պետբյուջեի կայունության հիմքումՓաշինյա՛ն, քեզնի՛ց ենք հրաժարվելու, ոչ թե մեր ինքնությունից. Ավետիք Չալաբյան Կոնվերս Բանկ. Փոքր հացի արտադրամասից մինչև Hagartsin Dessert Bakery 1-ամյա երեխան եռացրած ջուրը լցրել է վրան, ստացված այրվածքներից մահացել էՈվքե՞ր և ինչպե՞ս են ուզում միջամտել Հայաստանի ընտրություններին. «Փաստ»IDBank-ը հայտարարում է IDDistributor ֆինանսական գործիքի գործարկման մասինՏարադրամի փոխարժեքները մարտի 14-ի դրությամբ Մալայզիայում սկսվել է երկրի ամենամեծ 300 մեգավատ հզորությամբ լողացող արևային էլեկտրակայանի շինարարությունը«Տղաներս հայրենասեր էին, կապված իրենց հող ու ջրին». եղբայրներ Գևորգ և Կորյուն Զաքարյաններն անմահացել են հանուն Արցախի. «Փաստ»Խայտառակ ու վտանգավոր ինքնախոստովանություններ. «Փաստ»Կինը թունավորել է իր դստերը՝ ընտանիքի հեղինակությունը վիրավորելու համարՀյուսիսային Կորեան արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Ես՝ բանտում, դու՝ ոչ, բայց ես՝ ազատ, իսկ դու՝ ոչ. Բագրատ Սրբազանը՝ Նիկոլ Փաշինյանին Եվրոպայի ճանապարհը սկսվում է Երևանից. Թաթոյանը ներկայացրեց «4 գիծը», որոնք Հայաստանը պետք է պահի նախ իր համար «Նիկոլ Փաշինյանը բացել է իր բոլոր խաղաքարտերը, բաց ձեռքերով մտել է կռվի դաշտ». «Փաստ»Թաթոյանը՝ Գզոյանի ազատման մասին․ «Հիշողությունը չի կարող լինել խաղաղության խոչընդոտ» Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը լուռ մարդшսպան է․ ի՞նչ ախտանշաններ կարող եք ունենալ և չհասկանալ բուն պատճառը Ձեռքներս ծալած չենք նստելու. առաջիկա օրերին կհայտարարենք արդարությունը վերականգնելու մեր հաջորդ` կոնկրետ քայլերի մասին. «Ուժեղ Հայաստան» Դատարանը ևս մեկ ամսով երկարացրեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը. Նարեկ ԿարապետյանՆախատեսում են, քրեաիրավականից բացի, ատելության խոսքի դեմ պայքարի վարչաիրավական և քաղաքացիաիրավական կառուցակարգեր. նախագիծ. «Փաստ»Իրանը պարտված է և ցանկանում է գործարք․ Դոնալդ Թրամփ Ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերինԽաղաղության աղոթք Երբ խաղաղությունը դառնում է քաղաքական լոզունգ. «Փաստ»Եվրոպական համայնքի «ընտրովի արժեքայնությունը». «Փաստ»Հանձնարարված է մաքսիմալ տիրաժավորել քարոզչական կեղծ թեզերը. «Փաստ»Հայկ Մարությանը քաղաքացիներին հանդիպելու` նախադեպը չունեցող ձևաչափ է ընտրել. «Փաստ»