19 մարդ է սպանվել Չինաստանի գյուղերից մեկում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉինաստանի Եմա գյուղում, որը գտնվում Է Հուեյցզեի գավառում (Ցյույցզինի քաղաքային օկրուգ, Յունանի նահանգ), զանգվածային սպանության զոհերի թիվը հասել Է 19-ի: Ինչպես հայտնել Է Sina լրատվական պորտալը, ոստիկանությունն արդեն ձերբակալել Է կասկածյալին:
Ենթադրյալ մարդասպանը եղել Է նույն բնակավայրի բնակիչ: 1989 թվականին ծնված տղամարդը ձերբակալվել Է Կունմին քաղաքում (Յունանի նահանգի վարչական կենտրոն), որը գտնվում Է կատարված հանցագործության վայրից 200 կիլոմետր հեռավորության վրա:
Սպանության դրդապատճառները պարզվում են: Ոստիկանության ներկայացուցիչն արդեն հերքել Է այն տեղեկատվությունը, թե այն ահաբեկչության ակտ Է եղել: Ինչպես նշել Է Sina-ն, 19 մարդկանց մարմինները Եմա գյուղի վեց տներում հայտնաբերել են սեպտեմբերի 29-ի առավոտյան: Իշխանությունները չեն հայտնում հանցագործության հանգամանքները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



