Ամառը վերադառնում է Հայաստան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԻրանի տարածքից դեպի Հայաստան հոկտեմբերի 1-ի կեսօրից սկսած կներթափանցեն արևադարձային տաք օդային հոսանքներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 1-5-ն ընկած ժամանակահատվածում սեպտեմբերի 30-ի հետ համեմատ աստիճանաբար կբարձրանա մոտ 5-7 աստիճանով: Եթե սեպտեմբերի 30-ին Երևանում կանխատեսվում է +18...+20 աստիճան տաքություն, ապա արդեն հոկտեմբերի 4-5-ին Երևանում ջերմաստիճանը կհասնի +25...+27, իսկ Տավուշի և Սյունիքի ցածրադիր գոտիներում մինչև +30: Հոկտեմբերի առաջին տասնօրյակում օրերը հիմնականում կլինեն արևային և առանց տեղումների:
Հոկտեմբերին օդի ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններում, տեղումների քանակը նորմայից պակաս, այսինքն` սպասվում է ավելի չոր հոկտեմբեր, քան սովորաբար լինում է Հայաստանի կլիմայական պայմաններում:



