Վարդան Պետրոսյանը պատիժը կկրի բաց ռեժիմով. տեղաբաշխման հանձնաժողովը քիչ առաջ կայացրեց որոշումը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՔիչ առաջ Արդարդատության նախարարության ՔԿՎ տեղաբաշխման հանձնաժողովը որոշում է կայացրել դերասան Վարդան Պետրոսյանի պատժի կրման պայմանների վերաբերյալ: Այս մասին Past.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:
Համաձայն որոշման՝ Պետրոսյանը պատիժը կկրի «Վարդաշեն» ՔԿՀ-ում, իսկ պատժի կրման տիպը բաց է:
Հիշեցնենք, որ 2013-ի հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երևան մայրուղում դերասան Վարդան Պետրոսյանի մասնակությամբ տեղի է ունեցել վթար, որի հետևանքով երկու անձ մահացել են, ևս 5 անձ, այդ թվում՝ Վարդան Պետրոսյանը, մարմնական վնաստվածներով տեղափոխվել հիվանդանոց:
Փաստի առիթով հարուցվել էր քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով, որում Վարդան Պետրոսյանն անցնում էր որպես մեղադրյալ: 2015թ. հունվարի 29-ին դատարանը մեղավոր էր ճանաչել Վարդան Պետրոսյանին՝ նրան դատապարտելով 5 տարի ժամկետով ազատազրկման:
Արաքս Մամուլյան



