Երևան, 19.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«168 ժամ». Կարեն Կարապետյանի պատասխանը Չեմբեռլենին

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«168 ժամ» թերթը գրում է. «Նոր ձեւավորված կառավարության շուրջ դրական սպասումների սկզբնական ալիքը, որ անբնական էր ու արհեստական, շատերին թույլ չէր տալիս հավատալ դրական փոփոխություններ իրականացնելու՝ կառավարության  կամքին կամ կարողությանը։ Այդ սկեպտիցիզմին կառավարությունը կարող էր հակադրվել միայն մի մեթոդով ու մի ճանապարհով՝ իրական, գործնական քայլերով հոռետեսներին ապացուցել իրենց սխալականությունը։

Կհաջողվի՞ դա կառավարությանը գլոբալ իմաստով, դժվար է ասել, քանի որ իրական գնահատողները ժամանակն են ու հասարակությունը, որքան էլ իրենց ապառիկ գնահատողներ ու լավատեսության սերմանիչներ համարեն հարցազրույցներ տվող իշխանական պատգամավորները կամ թաքուն վճարվող պետպատվերով ֆեյսբուքագիրները։

Կառավարությունը կարծես քարոզչական առաջին ալիքից անցել է առարկայական քայլերի, որոնցից ամենաէականն ու տնտեսության համար ամենադրական նշանակություն ունեցողը վերաֆինանսավորման տոկոսադրույքի՝ 0.5 տոկոսով նվազեցումն էր Կենտրոնական բանկի կողմից, որ տեղի ունեցավ նախօրեին։ Իսկ դրանից մեկ օր առաջ ԿԲ-ն նվազեցրել էր նաեւ բանկերին ներկայացվող պարտադիր պահուստավորման նորմատիվը։ Ընդամենը երկու տոկոսով, որը ծավալային գնահատման դեպքում իրականում կարելի է համարել ամբողջ երկու տոկոս։

Այս քայլերի մասնագիտական նշանակությունը թող բացատրեն կառավարության քարոզիչները։ Իսկ ոչ մասնագիտական իմաստով, հանրության համար կարեւոր նշանակությունն այն կարող է լինել, ու հուսանք՝ կլինի, որ փողի էժանացումը կհանգեցնի վարկային տոկոսադրույքների նվազմանը, ինչն էլ իր հերթին՝ կհանգեցնի տնտեսվարողների կողմից ավելի շատ ու ավելի էժան վարկերի ներգրավմանը։

Իսկ շատ ու էժան վարկը նոր աշխատատեղ է, նոր աշխատատեղը՝ նոր աշխատողին վճարված նոր աշխատավարձ է կամ գործող աշխատողի աշխատավարձի բարձրացում, որն էլ իր հերթին՝ նոր վճարունակ պահանջարկ է, այսինքն՝ տնտեսության իրական զարգացմանն ուղղված լրջագույն քայլ։ Այս թվարկումը, որը տնտեսագիտության մեջ մուլտիպլիկացիա կոչվող շղթայի բազմաթիվ այլ օղակներից մի քանիսի թվարկում էր միայն, բավական է՝ գնահատելու համար ԿԲ-ի ընդամենը երկու նորմատիվային քայլի ամենեւին ոչ նորմատիվային նշանակությունը տնտեսության համար։

Հարցը, ինչո՞ւ ԿԲ-ն, որ այս քայլերն ակնհայտորեն արել է բարձրագույն քաղաքական իշխանության քաղաքական որոշման արդյունքում, ավելի վաղ նույնը չի արել՝ համարյա հռետորական է՝ ներկայի ու ապագայի իմաստով, իսկ պատասխանները վերաբերելու են ոչ թե՝ տնտեսության զարգացմանը, այլ՝ քաղաքական անցյալին ու ապագային, որը տնտեսվարողների ու քաղաքացիների համար էական նշանակություն չունի։ Ինչպես որ էական նշանակություն չունի հարցի պատասխանը՝ ինչպե՞ս է Կարեն Կարապետյանին հաջողվել ստանալ այդ կենսական քայլն իրականացնելու քաղաքական որոշումը կամ թույլտվությունը։

Կարեւորը՝ հաջողվել է, ու հուսանք՝ այդ հաջողությունը կունենա ոչ թե մեկանգամյա նշանակություն, այլ մուլտիպլիկատիվ էֆեկտ, ինչպես վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցումը տնտեսության համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Գնացեք ընտրության, էս մարդուն բոլորով ճամփենք. Նարեկ ԿարապետյանԴամասկոսի քրիստոնեական Բաբ Աշ-Շարքի թաղամասի շրջակայքում պայթյnւն է տեղի ունեցել. կա զnh և վիրավnրներ Փաշինյանի «իրական կողմը» Իրանի պատերազմն արդեն սկսել է ազդել ՀՀ տնտեսության վրաԵկեղեցու դեմ արշավը հասավ «Ֆրանսպրես»-ին Հայրենիքը փոքրանում է մեր աչքերի առաջ․ ազգային ողբերգություն է․ Ավետիք ՉալաբյանՓնթի բեմադրությո՞ւն, թե՞ ահաբեկչության սպառնալիք Հայ կնոջ ձայնը չի ճնշվելու. ժամանակն է, որ հայ կանայք կանգնեն իրար կողքի. Գոհար ՂումաշյանՀենց Արարատի փեշերից է սկսվելու մեր երկրի վերածնունդըԻ՞նչ էին փնտրում գյումրեցի ուսանողները Քաջարանում Սա Սամվել Կարապետյանի կողմից արված բարեգործությունների ընդհամենը մեկ տոկոսն է․ Մենուա ՍողոմոնյանՀյուրընկալ գ. Սայաթ-Նովայում ենք. Նարեկ ԿարապետյանՓոփոխությունը գալիս է Սամվել Կարապետյանի հետՀարկեր չվճարելու հանցանքի նոր շեմ. նախկին 10 միլիոն դրամի փոխարեն 30 միլիոն դրամ և ավելի ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Անդրանիկ Թևանյանի ասուլիսն` ուղիղ Ուժեղ Հայաստանը մեր նպատակը չէ միայն․ դա մեր պարտավորությունն էՊետական համակարգն ազատագրելու ժամանակն է. Հրաչյա Ռոստոմյան Եվս մի գաղտնալսում է հանրայնացվել. Ուժեղ ՀայաստանԿարող եք դիմել «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման կենտրոնական գրասենյակ՝ անհրաժեշտ իրավական աջակցություն ստանալու համար«Զարուհի Փոստանջյանը վազում հասնում էր բանտ, որ Նիկոլին փրկի հերթական անգամ «սպանվելուց»»․ Էդմոն ՄարուքյանԿարվախալը հուզիչ գրառումով հրաժեշտ է տվել Մադրիդի «Ռեալին» Էս մարդու ժամանակը գնացել է. մեզ փոփոխություն է պետք. Նարեկ Կարապետյան«Զիջումների գործընթացը պետք է կասեցնել. Փաշինյանը պատրաստվում է միակողմանի զիջել ամեն ինչ». Սամվել Կարապետյան«Ուժեղ Հայաստանը» Մասիսում էՀերթական միֆը և նախընտրական եվրոպական օժանդակությունը Նիկոլ Փաշինյանին․ Նաիրի Սարգսյան Վաղվա Հայաստանը կառուցվում է հենց այսօր«Յունիսպորտ» ակումբը դուրս եկավ Ֆուտզալի Հայաստանի Գավաթի և Հայաստանի Բարձրագույն խմբի եզրափակիչներ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական «Առաջարկ Հայաստանին» ծրագրում Գյումրին առանձնահատուկ տեղ է զբաղեցնումԵթե ընտրեք Փաշինյանին՝ ադրբեջանցիները ոչ թե տանկերով, այլ ավտոմեքենաներով են գալու. Նարեկ ԿարապետյանԱտելության էջը պետք է թողենք անցյալում, պետք է ունենանք փոփոխություններ. Արամ Վարդևանյան«Mercedes»-ը Նոր Գեղիի գյուղապետարանի մոտ բախվել է «Հայ մամուլ»-ի մեքենային, ապա վրшերթի ենթարկել հետիոտնին․ կան տուժածներ Երկրներ, որտեղ կարող ես ճամփորդել «անվճար»Հարսնացուն հարսանիքի ժամանակ ծեծել է մորըՈչ մի կախարդանք. ինչպե՞ս է խցանը մտնում շշի մեջ. «Փաստ»Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Սոնա Մնացականյանին վրшերթի ենթարկած մայորի պատիժը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 մայիսի). Հայտարարվել է հանրապետության բոլոր դատարանների մուտքերն ու ելքերը արգելափակելու նախաձեռնության մասին. «Փաստ»Հայտնաբերվել է արևային վահանակների արդյունավետության հիմնարար սահմանը շրջանցելու միջոցԺամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը մայիսի 19-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, 20-ի ցերեկը նույնքան կբարձրանա ԱՄՆ-ի կողմից պшտերազմի շարունակման դեպքում կբացվեն այլ ճակատներ. Մոջթաբա Խամենեի «Յունիսպորտ» ակումբը դուրս եկավ Ֆուտզալի Հայաստանի Գավաթի և Հայաստանի Բարձրագույն խմբի եզրափակիչներ Հանուն ինչի և դեպի ուր է Փաշինյանը վերակողմնորոշում Հայաստանը. «Փաստ»Մենք ապրում ենք սարսափելի ժամանակներում, երբ չկա արժեք ու պատիվ. Գոհար ՂումաշյանՔաղաքական պայթյունի շեմին․ Փաշինյանի վարքագիծը նոր հարցեր է առաջացնումՎթար․ մինչեւ ուշ երեկո ջուր չի լինելու Ընդամենը մի քանի օր հետո Փաշինյանը երկար ժամանակ կունենա մտածելու, թե ինչպես պետք է վերաբերվել կանանց հետ. Արեգա ՀովսեփյանՈւՂԻՂ.«Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավը՝ Ակադեմիական քաղաքումՀասարակությունը փոփոխություն է պահանջում․ Սամվել Կարապետյանը բերում է միասնություն․ Արմեն ՄանվելյանԿրեմլի միջուկային առաջարկը. «Փաստ»Արտակարգ դեպք՝ Արարատում, գերեզմանատան մոտ վիճաբանության հետո անչափահասներից մեկը տեղափոխվել է հիվանդանոցՄեր ժողովրդի արժանապատվությունն ու ազգային ինքնասիրությունը պետք է վերականգնենք՝ հանուն անվտանգ և բարգավաճ Հայաստանի. Գագիկ Ծառուկյան