Օլլանդ. ԵՄ-ն ուզում է շարունակել Բրիտանիայի հետ աշխատանքը հստակեցված չափորոշիչների շրջանակում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵՄ-ն ուզում է շարունակել աշխատել Բրիտանիայի հետ Միությունից դուրս գալուց հետո, բայց միայն հստակեցված չափորոշիչների շրջանակում: Այս մասին հայտնել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլլանդը Բեռլինում ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ու Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերի, նաեւ European Round Table of Industrialists ակումբի 20 ներկայացուցիչների հետ աշխատանքային հանդիպումից առաջ, հայտնում է AP–ը:
Նրա խոսքով, ոչ Բրիտանիան, ոչ ԵՄ-ն չեն շահի «անորոշ հարաբերություններից»: Մերկելն էլ իր հերթին է նշել, որ չնայած Brexit–ին, ԵՄ մնացած երկրները տրամադրված են տնտեսական զարգացման միության շրջանակում:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



