Փոփոխությունների ալիքը շարժվելու է դեպի մարզեր
ԲԼՈԳՄանե Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Պետական կառավարման համակարգում ակտիվ վերադասավորումներ են տեղի ունենում: Առաջին հերթին սա արտահայտվում է կառավարության կազմում տեղի ուենցած փոփոխություններով: Հին նախարարներից շատերը չվերանշանակվեցին, իսկ նրանց փոխարինեցին լիովին նոր մարդիկ, այն էլ` մասնավոր սեկտորի ներկայացուցիչներ:
Ելնելով մամուլում շրջանառվող տեղեկություններից, ենթադրվում է, որ տեղի ունեցող գործընթացները միայն գերատեսչությունների ղեկավարների փոփոխություններով չի սահմանափակվելու, փոփոխություններ են լինելու նաև միջին օղակներում` այդ թվում նաև մարզպետարաններում: Անգամ տեղեկություններ են շրջանառվում, որ որոշ մարզպետներ հնարավոր է լքեն իրենց պաշտոնները:
Գաղտնիք չէ, որ մարզպետարաններում, բազմաթիվ տեղական իշխանության մարմիններում պետբյուջեից հատկացված գումարները փոշիացվում են և չեն ծառայում իրենց նպատակին, իսկ երկրի ընդհանուր տնտեսական առաջընթացը և տարածքային համաչափ զարգացումը կախված են նաև մարզերի ընդհանուր վիճակից: Ուստի անհրաժեշտ է ուշադրություն դարձնել այս հանգամանքի վրա՝ խստացնելով վերահսկողությունը մարզպետարանների աշխատանքների վրա:
1
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
2
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
3
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
4
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
5
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ



