Շքեղ Ռիհաննան հազար դոլարանոց սանդալներով Փարիզում
ԼԱՅՖԵրեկ մենք Ռիրիին «բռնացրեցինք» Ֆրանսիայի մայրաքաղաքի օդանավակայանում, որտեղ երգչուհին ժամանել էր իր նոր Fenty x Puma հավաքածուն ներկայացնելու համար: Ու եթե հանրահայտ երգչուհին երեկ նախընտրել էր ամբողջովին սեւ հագուստով ներկայանալ, ապա այս անգամ Ռիրին փարիզյան երեկոն լցրել էր արևադարձային երկրների էներգետիկայով:

Ի դեպ, երգչուհու սանդալները Aquazurra ապրանքանիշից են, ու արժեն մոտ հազար դոլար:


Նշենք, որ Փարիզում Նորաձևության շաբաթը սպառնում է աստղաշատ լինել, չէ որ Ռիրիից բացի Փարիզ է ժամանելու նաև Քիմ Քարդաշյանը:

Երկու աստղերին հաստատ հնարավոր կլինի տեսնել Dior, Chanel և Balmain ցուցադրություններում:

Աղբյուր՝ Daily Mail
Լուսանկարներ՝ INF Photo
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



