«Իրատես». «Արմավիր» ՔԿՀ-ում «պրիմիտիվ» գողություն է եղել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ընդամենը երկու տարի առաջ շահագործման հանձնված «Արմավիր» ՔԿՀ-ում «պրիմիտիվ» գողություն է եղել. շենքի կառուցման համար հատկացված գումարները յուրացվել են բավականին անորակ շինանյութ օգտագործելու հաշվին:
Չնայած ժամանակին արդարադատության համակարգը ներկայացնող պաշտոնյաները մեծ հրճվանքով հայտարարում էին, թե եվրոպական չափանիշներին համապատասխան կալանավայր է կառուցվել, իրականում ճշմարտությունից բավական հեռու էին այդ հավաստիացումները:
Ասում են նաեւ, ամեն օր ՔԿՀ-ում ինչ-որ բան փչանում է, ինչ-որ բան քանդվում է, ինչ-որ բան էլ, ասես, «թքով կպցրած» լինի: Կալանավորների բազմաթիվ բողոքների ու գանգատների մասին էլ են շատ բան ասում, բայց լսո՞ղն ով է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
5
Օգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետները



