Բրիտանիայի երկու ապագա թագավորները եւ նրանց ընտանիքի անդամները ժամանել են Կանադա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՔեմբրիջի դուքսը եւ դքսուհին պաշտոնական այցով Կանադա են ժամանել իրենց երեխաների՝ երեք տարեկան արքայազն Ջորջի եւ մեկ տարեկան արքայադուստր Շառլոտայի հետ: Ուիլյամը եւ Քեթրինն առաջին անգամ Կանադա են այցելել հինգ տարի առաջ՝ հարսանիքից շատ չանցած, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին :
Քեմբրիջի դուքսը եւ դքսուհին եւ նրանց երեխաները վայրԷջք են կատարել Բրիտանական Կոլումբիայի մայրաքաղաքում՝ Վիկտորիա քաղաքում: Դա առաջին պաշտոնական ուղեւորությունն Է, որը նրանք կատարում են ամբողջ ընտանիքով:
Դքսին եւ դքսուհուն՝ երեխաների հետ դիմավորել Է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն: Թրյուդոն փորձել Է բարեւել արքայազն Ջոջի հետ, բայց վերջինս չի համաձանել ո՛չ «ձեռք մեկնել», ո՛չ Էլ պարզապես սեղմել նրա ձեռքը:
Բրիտանական Կոլումբիայի օրենսդիր ժողովի շենքի մոտ Ուիլյամին եւ Քեթրինին ողջունել Է բազմահազարանոց բազմությունը: Ողջույնի արարողությանը մասնակցել Է նաեւ նախաբնիկների պարային խումբը:
Քեմբրիջի դուքսը եւ դքսուհին այցելել են երկու համաշխարհային պատերազմներում ընկածների հուշարձան: Արքայազն Ուիլյամը եւ Քեթրինն այնուհետեւ ժամանակ են անցկացրել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի եւ նրա կնոջ՝ Սոֆի Գրեգուարի հետ:



