Սիրիացի ապստամբները հայտարարություն են ընդունել ՌԴ-ի դեմ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Սիրիական ազատ բանակի» գլխավորությամբ գործող ավելի քան 30 ապստամբ խմբավորումներ հանդես են եկել հայտարարությամբ առ այն, որ Հալեպում ռուսական ավիացիայի մասնակցությամբ ռմբակոծությունների շեշատկի ակտիվացումը իմաստազրկում է հետագա քաղաքական բանակցությունները:
Ինչպես հայտնում է «Բի-բի-սի»-ն, այդ ուժերի հայտարարության մեջ ասված է, որ վերջին օրերին ավիահարվածների աննախադեպ աճի հետեւանքով զոհվել են տասնյակ խաղաղ բնակիչներ: Այս պայմաններում, Թուրքիայի, արաբական երկրների ու Արեւմուտքի աջակցությունը վայելող խմբավորումները կարծում են, որ ՄԱԿ-ի մասնակցությամբ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի վարած բանակցություններն իմաստազրուրկ են:
Հայտարարությունում նաեւ նշված է, որ ապստամբ խմբավորումները չեն կարող համաձայնել Ռուսաստանի՝ որպես բանակցությունների հովանավորի դերի հետ, քանի որ նա հանդիսանում է Ասադի դաշնակիցը: «Իսկ Ասադն իրականացնում է հանցագործություններ իր ժողովրդի դեմ», - նշում են նրանք:
Ընդդիմությունը նաեւ մեղադրում է սիրիական բանակին, որը ստանում է ՌԴ-ի աջակցությունը, քիմիական զենքի կիրառության մեջ:



