Ֆրանսիայում ձերբակալել են Նիցցայում ահաբեկչություն պլանավորած երկու աղջկա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայում ներքին անվտանգության գլխավոր վարչության աշխատակիցները ձերբակալել են Նիցցայում ահաբեկչություն պլանավորած երկու աղջկա, հաղորդում է Parisien թերթը:
Ինչպես գրում է պարբերականը՝ 17 և 19 տարեկան Նիցցայի բնակչուհիները ձերբակալվել էին դեռ սեպտեմբերի կեսերին, ինչից հետո նրանց հսկողության տակ են պահել: Նրանք Telegram-ի մեսինջերով կապ են հաստատել Ֆրանսիայից դուրս եկած ջիհադիստ Ռաշիդ Քասսիմի հետ, ով ենթադրաբար ղեկավարել է նրանց գործողությունները:
Ըստ թերթի տվյալների՝ աղջիկներից մեկի նկատմամբ ավելի վաղ գործ է հարուցվել ահաբեկչական խմբավորման հետ համագործակցության մեղադրանքով:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



