Դալայ Լաման մեկնաբանել է Ջոլիի և Փիթի ամուսնալուծությունը
ԼԱՅՖՀեռուստահաղորդավար Փիրս Մորգանը բաց չի թողնում ոչ մի աղմկահարույց նորություն: Good Morning Britain շոուի վերջին հաղորդման հյուրն է եղել տիբեթյան հոգևոր առաջնորդը, հայտնում է Spletnik.ru-ն:
Դալայ Լամա XIV-ը պատասխանել է Դոնալդ Թրամփի, ահաբեկչության, սոցիալական ցանցերի վերաբերյալ հարցերին:
Այն կատակից հետո, որ ամուսնությունն ամուսնալուծության նախապատրաստությունն է, հաղորդավարը հարցրել է 81-ամյա Դալայ Լամային Բրեդ Փիթի և Անջելինա Ջոլիի ընտանիքի փլուզման մասին, որոնք միասին վեց երեխա են դաստիարակում: Նոբելյան խաղաղության դափնեկրին այդ լուրը զարմացրել ու տխրեցրել է:
«Տխուր է: Ամուսնալուծության ժամանակ երեխաները ստիպված են ավելի մոտ լինել կամ մորը, կամ հորը: Երեխայի համար դժվար է նման ընտրություն անել: Ծնողների ամուսնալուծությունը երեխաների հոգեբանությանը վնաս է հասցնում», - պատասխանել է Դալայ Լաման:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



