Դամասկոսը լիովին վերականգնել է վերահսկողությունը Հանդարատ ճամբարի նկատմամբ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիական բանակը լիովին վերականգնել է վերահսկողությունը Հալեպի հարավ-արեւելքում գտնվող Հանդարատ ճամբարի նկատմամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ռիա-Նովոստի» գործակալությունը, այս մասին հայտնել է սիրիական բանակի ներկայացուցիչը:
«Ռազմական գործողություններն ավարտված են: Հանդարատն ամբողջությամբ մեր վերահսկողության տակ է»,-նշել է աղբյուրը: Նրա խոսքով` արդեն իսկ սկսվել են տարածքն ականներից մաքրելու աշխատանքները:
Հանդարատը ռազմավարական նշանակություն ունեցող ճամբար է, քանզի այն միմյանց է կապում Հալեպի արեւելյան եւ արեւմտյան մասերը: Հենց այդ տարածքով պետք է անցնեն տուժած բնակիչներին ՄԱԿ-ի կողմից մարդասիրական օգնության հասցնելու համար անցնող շարասյունները:
Ճամբարի տարածքում կառավարական բանակը ռազմական գործողություններ է անցկացրել «Ջեյշ ալ-Ֆաթհ» եւ «Ջեբհատ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորումների դեմ:



