Հակառակորդը կրակում է Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆNews.am-ը գրում է.
Հակառակորդն այսօր` սեպտեմբերի 2–ի երեկոյան, կրկին սկսել է ինտենսիվ կրակել Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ։
Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հաստատեց NEWS.am–ի տեղեկությունը` նշելով, որ ադրբեջանական կողմը կրակում է Տավուշ հատվածում ընդհանուր ճակատի երկայնքով։
«Կրակոցներն այս պահին էլ են ընթանում, կրակում են հիմնականում բոլոր տեսակի հրաձգային զենքերից, իրավիճակը վերահսկելի է»,– ասաց Արծրուն Հովհաննիսյանը։
Նշենք, որ այսօր նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել էր, որ սահմանին առկա է լարվածություն, եւ որ հակառակորդը վերջին շրջանում կրակում է հեռահար զենքերից։ Նա նույնպես վստահեցրել էր, որ հայկական ուժերը վերահսկում են իրավիճակը սահմանին։
Հիշեցնենք, որ նախօրեին ադրբեջանական կողմը գնդակոծել էր Չինարի եւ Այգեպար գյուղերը, ինչի հետեւանքով երկու ժամկետային զինծառայող վիրավորվել էր։



