Վրաստանի ՆԳՆ-ն 35 000 լարի է ծախսել Red Bull-ի եւ Coca-Cola-ի վրա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԸստ պետական աուդիտի հաշվետվության ՝ Վրաստանի ՆԳՆ-ն անցած տարի 35 000 լարի է ծախսել զովացուցիչ ըմպելիքների՝ մասնավորապես Red Bull-ի եւ Coca-Cola–ի վրա: Հաշվետվության մեջ նշվում է, որ այդ ծախսերը, ենթադրվում է, որ առանձնապես անհրաժեշտ չէին: Նախարարությունը նմանատիպ «ներկայացուցչական ծախսերի» համար 668 000 լարի է տրամադրել: Բյուջետային գումարներով գնել է նաեւ այլ տեսակի մթերքներ՝ օրինակ ծամոն, շոկոլադե դրաժեներ ու սուրճ, հայտնում է «Վրաստան օնլայնը»:
Նախարարությունը 2015–ին տարբեր ամիսներին պայմանագրեր է կնքել Coca Cola Bottlers Georgia, «Գագրա+», IDS' Borjomi Georgia, Fresco Retail Group ընկերությունների հետ ՝ պարզեցված գնման միջոցով զովացուցիչ ըմպելիքներ եւ այլ մթերքներ ՝ ծամոն, թեյ, սուրճ, շոկոլադ գնելու համար: Ընդ որում վերոնշյալ պայմանագրերի ձեւակերպումը կապակցված չի եղել որեւէ որոշակի միջոցառման անցկացման հետ:



